6000 ԱՄՆ դոլար, 22 միլիոն դրամ և այլ եկամուտներ՝ Վճռաբեկ դատարանի նախագահի հայտարարագրում
ОБЩЕСТВОՎճռաբեկ դատարանի նախագահ Երվանդ Խունդկարյանը Բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողովին է ներկայացրել 2018 թվականի տարեկան հայտարարագիրը:
Հանձնաժողովի կայքում հրապարակված փաստաթղթից տեղեկանում ենք, որ Վճռաբեկ դատարանի նախագահի հայտարարագրում անշարժ և շարժական գույքի վերաբերյալ տվյալներ չկան:
Առկա են տվյալներ միայն դրամական միջոցների և եկամուտների մասին:
Հայտարարատու պաշտոնատար անձի դրամական միջոցները հարկային տարվա սկզբում կազմել են 6000 ԱՄՆ դոլար և 22 000 000 ՀՀ դրամ: 2018թ. հարկային տարվա վերջում նշված դրամական միջոցները նույն չափով պահպանվել են:
2018թ. հարկային տարում Երվանդ Խունդկարյանի՝ ՀՀ դրամով ստացած եկամուտների հանրագումարը կազմել է 12 072 494 ՀՀ դրամ:
Նշված գումարը գոյացել է երեք աշխատավարձերից, որոնք համապատասխանաբար կազմել են 11 957 299 ՀՀ դրամ, 77 695 ՀՀ դրամ և 37 500 ՀՀ դրամ:
Երվանդ Խունդկարյանը նաև այլ եկամուտներ է ստացել, որոնք կազմել են 1226 եվրո և 300 եվրո:
ԱՆՆԱ ԲԱԴԱԼՅԱՆ



