ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ (8 ՄԱՅԻՍԻ). ՀՀ վարչապետ է ընտրվել Նիկոլ Փաշինյանը
ОБЩЕСТВОՏՈՆԵՐ ԵՎ ՀԻՇԱՏԱԿԻ ՕՐԵՐ
Կարմիր խաչի և մահիկի միջազգային օր, Հայաստանում՝ Երկրապահի օր, Նորվեգիա՝ Վետերանների օր, Չեխիա՝ Հաղթանակի օր, Գերմանիա՝ Ֆաշիզմից ազատագրման օր։
ՀԱՅ-ՀԱՅԱՍՏԱՆ
1851-ծնվել է արևմտահայ գրող, փիլիսոփա Եղիա Տեմիրճիպաշյանը։
1970-մահացել է պատմագետ Սեդրակ Բարխուդարյանը։
1980-մահացել է դերասան Գարուշ Խաժակյանը
1987-մահացել է հայ կոմպոզիտոր, խմբավար, մանկավարժ Մարտին Մազմանյանը։
1988-Ստեփանակերտում նստացույց է եղել, որի մասնակիցները ոչ մի պահանջ չեն ներկայացրել, բայց Լենինի արձանին փակցված է եղել Հայկական ԽՍՀ դրոշը։
1992-Վագիֆ Իբրահիմովի Սու-25 ինքնաթիռը առաջին անգամ սկսել է ռմբակոծել Ղարաբաղը, գլխավորապես Ստեփանակերտը։
-հայկական ստորաբաժանումները գրավել են Շուշի քաղաքը, որը ադրբեջանական ուժերից զատ պաշտպանում էր նաև չեչեն գրոհային Շամիլ Բասաևը։ Սրանով դադարեցվել է Ստեփանակերտի՝ տարիներ շարունակվող գնդակոծությունը։
2000- առանց օտարերկրյա ներդրումների, Քաջարանի ՊՄԿ-ի մասնագիտական և ֆինանսական աջակցությամբ Ագարակի կոմբինատը վերագործարկվել է:
2002- Երևանի Կինոյի տան լեփ-լեցուն դահլիճում առաջին անգամ պետականորեն նշվել է Երկրապահի օրը առանց քաղաքական ելույթների, չնայած տոնական ուղերձների ենթատեքստերը զերծ չէին ակնարկներից:
2007-ուշ երեկոյան ձերբակալվել է Հայաստանի նախկին արտգործնախարար Ալեքսանդր Արզումանյանը, որը կասկածվել է ապօրինի եկամուտների օրինականացման մեջ։
2009-Իսրայելի խորհրդարանը (Քնեսեթ) մերժել է քննության առնել Հայոց ցեղասպանության վերաբերյալ բանաձևի նախագիծը:
2012-Հայաստանի առաջին նախագահ, ընդդիմադիր ՀԱԿ առաջնորդ Լևոն ՏերՊետրոսյանը հրաժարվում է պատգամավորական մանդատից ։
2014-Կալիֆորնիա նահանգի խորհրդարանը ջախջախիչ մեծամասնությամբ (70 կողմ, 1 դեմ) պատմական քայլ է կատարել՝ ընդունելով Արցախի Հանրապետության անկախությունը ճանաչող բանաձև։
2018-Ազգային ժողովում վարչապետի միակ թեկնածու Փաշինյանի օգտին քվեարկել է 59, դեմ՝ 42 պատգամավոր: Դա բավարար էր, որ Նիկոլ Փաշինյանը դառնա Հայաստանի վարչապետ:
ԱՇԽԱՐՀՈՒՄ
1541-իսպանացի կոնկիստադոր և ճանապարհորդ Էրնանդո դե Սոտին հայտնագործել է Միսսուրի գետը։
1713-Ռուսաստանի մայրաքաղաքը Մոսկվայից տեղափոխվել է Սանկտ Պետերբուրգ։
1794-կաշառակերության մեղադրանքով մահապատժի է ենթարկվել ֆրանսիացի ֆիզիկոս, ժամանակակից քիմիայի հար Անտուան Լուվազյեն։
1828-ծնվել է շվեյցարացի ֆիլանտրոպ, «Կարմիր խաչ» միջազգային կազմակերպության հիմնադիր Անրի Ժուան Դյունանը։
1842-Ֆրանսիայում տեղի ունեցած հանրահայտ Վերսալ յան երկաթուղային աղետում զոհվել է 55 մարդ։
1842-մահացել է ֆրանսիացի ծովագնաց, խաղաղ օվկիանոսի հետազոտող Ժյուլ Սեզար Սեբաստյան Դյումոն-Դյուրվիլը։
1864-սկսվել է ԱՄՆ-ի քաղաքացիական պատերազմի ընթացքի ամենաորոշիչ ճակատամարտերից մեկը՝ Սպոտսիլվեյնի ճակատամարտը։
1880-մահացել է ֆրանսիացի գրող Գյուստավ Ֆլոբերը։
1884-ծնվել է ԱՄՆ-ի 33-րդ նախագահ Հարրի Տրյումենը
1886-առաջին անգամ արտադրվել է դոկտոր Ջոն Պոմբերտոնի ստեղծած «Կոկա-կոլան»։
1895-Չինաստանը Թայվանը հանձնել է Ճապոնիային։
1902-ժայթքել է Մարտինիկայի Մոն-Պել յե հրաբուխը, որը դարձել է մոտավորապես 20 000 մարդու մահվան պատճառ։
1903-առաջին իսկական «Լեբոդի» դիրիժաբլը իրականացրել է իր թռիչքը 37 կիլոմետր հեռավորությամբ։
1903-մահացել է ֆրանսիացի բնանկարիչհետիմպրեսիոնիստ Պոլ Գոգենը։
1916-ծնվել է բրազիլացի սպորտային գործիչ, ՖԻՖԱ-ի 7-րդ նախագահ Ժոաո Ավելանժը։
1929-առաջին անգամ ՍՍՀՄ-ում դաշտերը և անտառները սրսկվել են թունաքիմիկատներով։
1945-Բեռլինի Կարլսխոստե արվարձանում ստորագրվել է Գերմանիայի կապիտուլ յացիայի արձանագրությունը։
1952-մահացել է պրոդյուսր, ամերիկյան կինեմատոգրաֆիայի հիմնադիրներից մեկը հանդիսացող Ուիլ յամ Ֆոքսը։
1962-Լոնդոնում դադարեցվել է տրոլեյբուսների երթևեկությունը։
1988-ԽՍՀՄ-ում ստեղծվել է առաջին ընդդիմադիր կուսակցությունը՝ Դեմոկրատական միությունը։
1992-մահացել է ռեժիսոր, դերասան, ԽՍՀՄ ժողովրդական արտիստ, Տիկնիկների թատրոնի հիմնադիր Սերգեյ Օբրազցովը։
Կամո Խաչիկյան



