Փարիզյան ահաբեկչության ժամանակ Ջասթին Բիբերը կորցրել է իր լավագույն ընկերներից մեկին
ОБЩЕСТВО
Ջասթին Բիբերը գնահատանքի հուզիչ խոսքեր է գրառել իր սիրելի ընկերոջ՝ Թոմաս Այադի մասին, ով ողբերգական մահով մահացավ Փարիզյան ահաբեկչության ժամանակ: Թոմասը Բատակլան թատրոնում սպանված 89 մարդկանցից մեկն է:
Ինչպես տեղեկացնում է Past.am-ը, 21-ամյա երգիչը իր թվիթերյան էջում հուզիչ գրառում է կատարել. «Շարունակում եմ մտածել Փարիզի ու իմ ընկերոջ ՝ Թոմաս Այադի մասին, ում կորցրեցինք ողբերգության ժամանակ: Տարիներ շարունակ նա մեր թիմի անդամ է եղել: Երանի հասցնեի շնորհակալություն հայտնել նրան: Գնահատե՛ք մարդկանց, քանի դեռ նրանք ձեր կողքին են: Շնորհակալ եմ, Թոմաս, ամեն ինչի համար, որ արել ես: Քեզ գնահատում ու կարոտում ենք: Մտքերով ու աղոթքներով ընտանիքիդ ու ընկերներիդ հետ եմ: Աղոթենք Փարիզի համար»:
Ողբերգությունից շատ չանցած իր ՝ Լոս Անջելեսում կայացած համերգի ժամանակ նա սկսել է արտասվել բեմի վրա: Վերջին մրցանակը ստանալիս Բիբերն արտահայտել է իր հարգանքը Փարիզյան զոհերի նկատմամբ. «Աշխարհում ցավալի բաներ են կատարվում: Ես կարծում եմ՝ մենք բոլորս պետք է 1 րոպե լռությամբ հարգենք նրանց, եթե դեմ չեք»,- ասել է նա բեմից:




















































