ՔԿ-ն հայտնել է «Շերեմետեւոյում» օդանավի վթարի պատճառների վարկածների մասին
ОБЩЕСТВОՔննչական մարմինները դիտարկում են «Շերեմետեւո» օանավակայանում Sukhoi Superjet 100 օդանավի վթարի պատճառների մի քանի վարկածներ, որոնց թվում է օդաչուների անբավարար որակավորումը, տեխնիկական անսարքությունը եւ եղանակային վատ պայմանները: Այս մասին լրագրողներին հայտնել է ՌԴ ՔԿ պաշտոնական ներկայացուցիչ Սվետլանա Պետրենկոն, փոխանցում է ՏԱՍՍ-ը:
«Քննությունը դիտարկում է տեղի ունեցածի մի քանի վարկածներ, որոնց թվում են օդաչուների, կարգավարների եւ օդանավի տեխզննում անցկացնող անձանց անբավարար որակավորումը, ինչպես նաեւ օդանավի անսարքությունը եւ օդերեւութաբանական անբարենպաստ պայմանները»,- ասել է նա:
Մայիսի 5-ի երեկոյան Մոսկվա-Մուրմանսկ չվերթ կատարող «Աէրոֆլոտ» ավիաընկերության Sukhoi Superjet 100 օդանավը թռիչքից 28 րոպե անց շտապ վերադարձել էր «Շերեմետեւո» եւ վատ եղանակային պայմանների պատճառով կոշտ վայրէջք կատարել: Օդաչուներն օդանավը կարողացել էին նստեցնել միայն երկրորդ փորձից։ Վայրէջքի ժամանակ կոտրվել էին օդանավի կանգնակները եւ հրդեհվել շարժիչները։ ՌԴ ՔԿ վերջին տեղեկություններով՝ վթարի հետեւանքով 41 մարդ մահացել է: ՌԴ ՔԿ Մոսկվայի միջտարածաշրջանային տրանսպորտի քննչական վարչության ղեկավարի ավագ օգնական Ելենա Մարկովսկայան հայտարարլ է, որ 78 ուղեւորներից ողջ են մնացել 37-ը՝ անձնակազմի 5 անդամից 4-ը եւ 33 ուղեւոր:



