«Արսենալը» ոչ-ոքի խաղաց և միայն հրաշքով կարող է հայտնվել առաջին քառյակում
СПОРТArmsport-ը գրում է.
Լոնդոնի «Արսենալը» Անգլիայի Պրեմիեր լիգայի 37-րդ տուրում սեփական հարկի տակ ընդունեց «Բրայթոնին»:
«Զինագործների» համար անչափ կարևոր խաղն ավարտվեց ոչ-ոքի՝ 1:1 հաշվով:
Հանդիպման հաշիվը 9-րդ րոպեից բացեց Պյեր-Էմերիկ Օբամեյանգը՝ հստակ իրացնելով 11 մետրանոց հարվածը: Երկրորդ խաղակեսի 60-րդ րոպեին Բրեն Մարեյը նույնպես 11-մետրանոցից դարձավ գոլի հեղինակ ու փրկեց իր թիմին պարտությունից:
Հանդիպմանը մասնակցեց Հայաստանի հավաքականի ավագ Հենրիխ Մխիթարյանը: Մեր ընտրանու խաղացողը մեկնարկային կազմում էր ու փոխարինվեց 77-րդ րոպեին:
Այսպիսով, այս հանդիպումից հետո «Արսենալը» 67 միավորով 5-րդն է ու գործնականում զրկվում է առաջին քառյակում տեղ զբաղեցնելու հնարավորությունից: Եթե Էմերիի թիմը ցանկանում է մրցաշրջանն ավարտել առաջին քառյակում, ապա վերջին տուրում պետք է հաղթի նվազագույնը 7 գնդակի առավելությամբ ու սպասի «Տոտենհեմի» պարտությանը:
«Չելսին» 71 միավորով 3-րդն է, իսկ «Տոտենհեմը» 70 միավորվ 4-րդ հորիզոնականում է:
«Բրայթոնն» իր ակտիվում ունի 36 միավոր և զբաղեցնում է 17-րդ տեղը:
1
Принесет ли президент извинения? «Паст»
2
На самом деле пенсия не повысилась, а снизилась: «Паст»
3
Вот ради чего ещё отбирали Электрические сети Армении (ЭСА) «Паст»
4
Как избежать «подливания воды на мельницу» властей? «Паст»
5
Армавир сказал «нет» расколу Армянской Апостольской Церкви (Фото, видео)



