Խոշոր վթար Արմավիրում. Lexus-ը բախվել է Opel-ին, կան վիրավորներ, ավտոմեքենաները վերածվել են մետաղե ջարդոնի (ֆոտո)
ОБЩЕСТВОԱրմավիրի մարզում, այսօր՝ մայիսի 4-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել. ժամը 03:20-ի սահմաններում, Արմավիր քաղաքի բնակիչ, 44-ամյա Դավիթ Ս.-ն իր վարած Lexus GX մակնիշի 15 GZ 005 համարանիշի ավտոմեքենայով Արմավիր քաղաքի Հանրապետության փողոցում, «ՇԵՆԱ» մթերային խանութի դիմաց դուրս է եկել ճանապարհի երթեւեկելի գոտուց եւ բախվել Արմավիր քաղաքի բնակիչ, 42-ամյա Սերգեյ Դ.-ին պատկանող Opel մակնիշի 35 ZX 537 համարանիշի ավտոմեքենային:
Shamshyan.com-ի հաղորդմամբ, վթարի հետեւանքով 2 վարորդները մարմնական վնասվածքներով օպերատիվորեն դեպքի վայր ժամանած Արմավիրի շտապ բուժօգնության ավտոմեքենաներով տեղափոխվել են «Արմավիր» բժշկական կենտրոն:
Նախնական տեղեկություններով, վթարի մեղավորը եղել է Lexus-ի վարորդը, իսկ Opel-ի վարորդը գտնվում է վերակենդանացման բաժանմունքում:



1
Потеря памяти или преднамеренность? «Паст»
2
Айк Марутян выбрал беспрецедентный формат встреч с гражданами: «Паст»
3
«Лакмусовая бумажка» для оппозиционного поля и избирателей: «Паст»
4
Движение «Нет “Западному Азербайджану”» усиливает общественную мобилизацию: Сюник в центре внимания ...
5
Какие «инструменты» используют власти? «Паст»



