Ереван, 07.Апрель.2026,
00
:
00
ВАЖНО


Ռոբերտ Քոչարյան. Ղարաբաղյան կարգավորման բանալին Մոսկվայում ու Վաշինգտոնում չէ

ПОЛИТИКА

2rd.am-ը գրում է.

Հարգելի այցելուներ,
Ինչպես արդեն տեղեկացրել էինք, օրեր առաջ նախագահ Քոչարյանը հարցազրույց է տվել գերմանական Դոյչե Վելլե (Deutsche Welle, DW) հեռուստառադիոընկերությանը: Հարցազրույցը վարել է DW–ի ռուսական ծառայության լրագրող, երևանյան սեփական թղթակից Աշոտ Գազազյանը: Այսօր DW–ն հրապարակել է այդ հարցազրույցը որոշակի կրճատումներով /կարող եք ստորև կարդալ մեր կայքում՝ նաև հայերեն թարգմանությամբ/: Բացի այդ, գալիք ուրբաթ օրը, նոյեմբերի 20-ին, մենք ձեր ուշադրությանը կներկայացնենք այդ հարցազրույցի ամբողջական տեսագրված տարբերակը, ինչպես նաև դրա ամբողջական հայերեն թարգմանությունը:  

Հայաստանի նախկին նախագահը պատմել է DW-ին, թե ումից է կախված ղարաբաղյան հակամարտության հանգուցալուծումը,  խոսել սահմանադրական հանրաքվեին  իր վերաբերմունքի և ԵՏՄ ինտեգրման խնդիրների մասին:

Հայաստանի սահմանադրական փոփոխությունների հանրաքվեի նախօրեին այդ երկրի նախկին նախագահ Ռոբերտ Քոչարյանը հարցազրույց է տվել DW-ին: Նա ոչ միայն պարզաբանել է իր դիրքորոշումն այդ հարցի վերաբերյալ, այլև՝ պատմել այն մասին, թե ումից է կախված հակամարտության հանգուցալուծումը Լեռնային Ղարաբաղում, ամփոփել է Հայաստանի ինտեգրացիոն ընտրության առաջին արդյունքներն ու կանխատեսել է ԵՄ հետ Երևանի հարաբերությունների զարգացման հնարավորությունները:

DW. -Դեկտեմբերի 6-ին Հայաստանում տեղի կունենա հանրաքվե, որում ընդգրկված են երկրի՝ խորհրդարանական հանրապետության անցնելու և վարչապետի լիազորությունների ընդլայնման հարցերը: Հոկտեմբերին խորհրդարանի ընդունած այդ նախագիծը դուք անվանել եք «սարսափելի սխալ»: Ինչի՞ց է բխում այդ կտրուկ գնահատականը:

Ռոբերտ Քոչարյան -Հայաստանը՝ որպես կիսանախագահական Հանրապետություն առավել ֆունկցիոնալ է: Բայց այստեղ խոսքը նույնիսկ այդ մասին չէ: Խոսքն այն մասին է, որ ստեղծվում է մի Սահմանադրություն, որով սահմանադրորեն երաշխավորվում է որևէ մեկ կուսակցության խորհրդարանական մեծամասնությունը: Դա մի բան է, որ չունի կիրառման փորձ, գոնե՝ զարգացած ժողովրդավարությամբ երկրներում: Եվ ես կարծում եմ, որ այստեղ թաքնված շատ մեծ ռիսկեր կան: Այնպիսի զգացողություն ունեմ, որ մի նոր «ղեկավարող, առաջնորդող» ուժի ստեղծման փորձ է արվում: Ինչի՞ դա կհանգեցնի: Մեր սեփական փորձը դա բավականին լավ ցույց է տվել: Ըստ էության սահմանադրորեն ամրագրվում է, որ ընտրությունների արդյունքում որևէ կուսակցություն անպայման պիտի լինի պառլամենտական մեծամասնություն, ու այդպիսով ընդհանրապես իմաստազրկվում է պառլամենտարիզմի էությունը: Խորհրդարանական հանրապետության առավելությունը հենց այն է, որ խորհրդարանում կարող են ներկայացված լինել բազմաթիվ կուսակցություններ, պայմանավորվել, գտնել առավել հրատապ խնդիրների ինչ-որ փոխզիջումային լուծումներ: Հիմա  սահմանադրական փոփոխությունների դրդապատճառն ու բացատրությունն այնպիսին է, որ իբր նախագահական իշխանությունը կենտրոնացված է, և պետք է այն ապակենտրոնացնել: Բայց սա ոչ թե ապակենտրոնացում է, այլ կենտրոնացում մեկ կուսակցության շրջանակում:

DW. -Այս աշունը մռայլվեց Ադրբեջանի և չճանաչված Լեռնային Ղարաբաղի Հանրապետության շփման գծում իրադրության սրումով: Եթե նախկինում խոսք էր գնում «դիպուկահարների պատերազմի» մասին, ապա այժմ մարդիկ զոհվեցին առավել ծանր զինատեսակների կիրառումից: Արդյո՞ք այդ սրացումը հակամարտության կարգավորմամբ զբաղվող ԵՀԱԿ Մինսկի խմբի թուլության արտահայտություն է:

Ռոբերտ Քոչարյան -Ի՞նչ կապ ունեն այստեղ միջնորդները, եթե հակամարտության կողմերը կամ կողմերից մեկը բավարար չափով չի գիտակցում կրակի դադարեցման ռեժիմի պահպանման անհրաժեշտությունը: Միջնորդները ստեղծում են ինչ-որ պլատֆորմ՝ հակամարտող կողմերի միջև շփման համար, փորձում են մշակել ինչ-ինչ առաջարկներ, որոնք, իրենց կարծիքով, կարող են լինել երկկողմանի ընդունելի: Շփման գծում մշտական դիտարկում չկա, և միջնորդները շատ զգույշ են իրենց գնահատականներում: Նրանք չեն ցանկանում գնահատողի դեր ստանձնել, թե ով է մեղավոր, իսկ ով՝ ոչ, ով առաջինը կրակեց, ով՝ պատասխանեց: Հակառակ պարագայում նրանք վտանգում են կորցնել հակամարտության կողմերի հետ ձեռք բերված հարաբերությունները: Բայց ուշադրություն դարձրեք միջնորդների ձևաչափին՝ ԱՄՆ, Ռուսաստան և Ֆրանսիա, որի թիկունքին կանգնած է Եվրամիությունը: Կարելի՞ էր միջնորդական առավել պատկառելի ձևաչափ մտածել: Դժվար թե: Այնպես որ խնդիրը հակամարտության կողմերի ակնկալիքների և մոտիվացիայի մեջ է: Ի՞նչ են նրանք ակնկալում կրակի դադարեցումից և ի՞նչ՝ հակամարտության կարգավորումից առհասարակ: Բավական է միայն նայել վերջին երկու-երեք տարվա ընթացքում Ադրբեջանի պաշտոնական անձանց արած հայտարարությունները, և դրանցում կհնչեն պատասխաններն այն հարցերի, թե ինչու են այսօր կրակում շփման գծում, թե ինչու իրականում չկա կրակի դադարեցում և թե ինչու են օգտագործվող զինատեսակների տրամաչափերն աճում: 

DW. -Ինչպե՞ս է միջնորդների աշխատանքի վրա ազդում Ռուսաստանի ու Արևմուտքի միջև հակասությունը, որն առանձնապես սուր է զգացվում Սիրիային և Ուկրաինային վերաբերող հարցերում:

Ռոբերտ Քոչարյան -Կարելի է  ենթադրել, որ համագործակցության էնտուզիազմը կնվազի, բայց Ռուսաստանն ու Արևմուտքը շարունակում են համագործակցել մի շարք այլ ուղղություններով, և ես լիահույս եմ, որ Լեռնային Ղարաբաղի խնդրի կարգավորումն այդ ուղղություններից մեկն է: 

DW. -Ո՞վ կարող է ավելի զգալի ազդեցություն ունենալ կոնֆլիկտի հանգուցալուծման գործընթացի վրա: Ո՞րտեղ է դրված խնդրի խաղաղ կարգավորման բանալին՝ Մոսկվայու՞մ, Վաշինգտոնու՞մ: 

Ռոբերտ Քոչարյան -Բաքվում, Ստեփանակերտում և Երևանում:

DW. -Խաղաղ կարգավորման գործում ի՞նչ դերակատարում ունեն Հայաստանի և Ադրբեջանի նախագահները: Անցյալ տարի նրանք երեք անգամ հանդիպեցին: Այս տարի՝ դեռևս այդպիսի հանդիպումը համաձայնեցնելու գործընթաց է գնում...

Ռոբերտ Քոչարյան -Կարո՞ղ եք բերել կոնֆլիկտի կարգավորման թեկուզ մեկ օրինակ, որտեղ առաջին դեմքերը չեն հանդիպում: Կարծում եմ՝ ոչ մի հաջողված օրինակ չկա: Դրանք երբեմն գաղտնի բանակցություններ են ինչ-որ երկրի  հովանավորությամբ, երբեմն էլ՝ տարբեր ֆորմատների  բաց բանակցություններ միջնորդների հետ միասին, բայց դա անխուսափելի գործընթաց է: Եթե դա այսօր արդյունքներ չի տալիս՝ չի նշանակում, որ չպիտի լինի կամ՝ անիմաստ է: Ցավոք, Հայաստանի և Ադրբեջանի նախագահների հանդիպումները չեն ուղեկցվում շփման գոտում լարվածության թուլացմամբ: Միևնույն ժամանակ, կարծում եմ՝  երբ կողմերից մեկը մտածում է՝ եթե սա /նախագահների հանդիպումները, - խմբ./ խնդրի լիարժեք կարգավորման ճանապարհ չէ, այլ ուղղակի ինչ-որ ֆոն է ծառայելու, որպեսզի քիչ կրակեն, ապա հաստատ ավելի շատ են կրակելու: Նաև առավել քան համոզված կարող  եմ ասել, որ եթե պատասխան գործողությունների մասին հայկական կողմի հայտարարություներն  ընդամենը խոսքեր մնան՝ հաստատ ավելի շատ կկրակեն: Մի իրավիճակ է,  որում կրակի իրական դադարեցումը կարող է պահպանվել կողմերի այն զգացողությամբ, որ կա ինչ-որ համաչափություն, կա ինչ-որ հավասարակշռություն և մեծամասշտաբ պատերազմը ռիսկային է:

DW. -Երկու տարի առաջ Երևանը ընտրություն կատարեց հօգուտ Եվրասիական Տնտեսական Միության՝ սառեցնելով ԵՄ հետ ասոցացման գործընթացը: Հայստանի ԵԱՏՄ մտնելու պահից անցել է շուրջ տաս ամիս: Արդարացա՞ն արդյոք Ձեր կարծիքով Հայաստանի սպասումները:

Ռոբերտ Քոչարյան -Կարծում եմ՝ ոչ: Հայտարարված նպատակն ու մղումը հետևյալն էին. մենք մտնում ենք մի մեծ մաքսային տարածք, որը հայկական բիզնեսի և արտահանողների համար մեծ հնարավորություններ է բացելու: Անցել է շուրջ մեկ տարի, բայց արտահանումը չմեծացավ, հակառակը՝ փոքրացավ: Փոքրացավ ապրանքաշրջանառությունը Ռուսաստանի հետ: Տեղի ունեցան իրադարձություններ, որոնք արմատապես փոխեցին իրավիճակը: Դոլարի նկատմամբ ռուբլու փոխարժեքի կտրուկ անկումը տարավ գործընթացը հայակական իշխանությունների սպասելիքների հակառակ ուղղությամբ: Դրան գումարվեցին պատժամիջոցները, ռուսական իշխանությունների ջանքերը ներմուծման փոխարինման ուղղությամբ և այլն: Այդ պատճառով էլ հայկական բիզնեսին խոստացված տոնը չկայացավ: Բայց, միևնույն ժամանակ, սա չափազանց կարճ ժամանակահատված է վերջնական գնահատականներ տալու համար: Ազդանշաններն այնպիսին են, որ մեր իշխանություններին պետք է չափազանց ակտիվ և ստեղծարար մոտեցում ցուցաբերել այս իրավիճակին և հասկանալ, որ լավ կյանքը որևէ մեկը հենց այնպես չի նվիրելու: Ոչ Մաքսային Միությունը, ոչ ԵՄ-ն, ոչ էլ Ասոցացման որևէ համաձայնագիր: Այսինքն ուր էլ որ անդամակցես քո կառավարումը պետք է էֆեկտիվ լինի, պետք է եֆեկտիվ լինեն քո բիզնեսմենների համար գործ անելու պայմանները, դու պետք է խրախուսես սեփական տնտեսության արտահանման բաղկացուցիչը: Միայն այդ ժամանակ իրականում հնարավոր կլինի գտնել սեփական տեղը մեծ տնտեսական տարածության մեջ:

DW. –Ինչպիսի՞ն եք տեսնում Հայստանի և Եվրամիության հարաբերությունների զարգացումը: Ինչ չափով է ազդել դրանց վրա Երևանի ընտրությունը հօգուտ ԵԱՏՄ-ի:

Ռոբերտ Քոչարյան - Միանգամից մի վերապահություն անեմ. ես չեմ եղել ասոցիացման համաձայնագրի ստորագրման կողմնակից այն տեսքով, որով դա ենթադրվում էր: Ոչ այն պատճառով, որ համաձայնագիրը լավն էր կամ վատն էր, այլ այն պատճառով, որ դրա որոշ դրույթները, այսպես ասենք, աշխարհաքաղաքական տեսնակյունից զգայուն էին մեր մյուս գործընկերների համար: Ես հասկանում էի, որ պետք է հաշվի նստել այդ հանգամանքի հետ: Առավել ևս այդ  աշխարհաքաղաքական զգայունթյունը կբազմապատկվեր, քանի որ Հայաստանը այդ գործընթացի մեջ մտավ Մոլդովայի, Ուկրաինայի և Վրաստանի հետ, որոնց համար գոյություն ուներ բացարձակ ակներև և հայտարարված նախընտրելի արտաքին քաղաքական ընտրություն /անդամակցություն ԵՄ-ին/: Իհարկե չարժեր այն ժամանակ այնքան խորացնել գործընթացը, որպեսզի հետո հայտնվել այլ տեղում: Փչացրե՞ց արդյոք այս ամենը Հայստանի հարաբերությունները ԵՄ հետ: Ես կարծում եմ հարաբերությունների ինչ-որ մի ծավալ մենք միևնույնն է ունենալու ենք: Կրճատված, ոչ լիարժեք, բայց ունենալու ենք անպայման: Սակայն մենք դեռ երկար ենք զգալու այն վնասը, որ հասցվել է Հայաստանի հեղինակությանը մեկ օրում կատարված՝ եվրոպացիների և հայ հասարակության համար բոլորովին անսպասելի կտրուկ շրջադարձի արդյունքում: 

Զրուցեց Աշոտ Գազազյանը

Բնօրինակը՝ dw.com

Юнибанк примет участие в выставке Leasing Expo 2026АНО «Евразия» подвела итоги двухлетней работы и открыла прием заявок на премию 2026 годаРазве никто не знал закон,порядок и правила? «Паст»Почему не позволили выступать с произведениями Арама Хачатуряна? «Паст»В Азербайджане готовятся к горнодобывающему буму, а у нас?.. «Паст»Поздравление лидера движения «Всеармянский фронт» по случаю праздника Материнства и красотыОсь консолидации: «Сильная Армения»: на политической арене формируется новый центр. «Паст»Армянская Апостольская Церковь подвергается давлению. Армянский народ обращается во Всемирный совет церквей (видео) Экс-министр: Проведение саммита Европейского политического сообщества в Ереване становится рискомГлава МВД Армении не нашла минуту, чтобы ответить на волнующий общественность вопрос об арестованном школьникеПремьер Японии хотела бы переговорить с лидерами США и Ирана в ближайшие дниЛукашенко: ОДКБ надо быть очень аккуратной в работе с Арменией«Open banking» в Армении: И.о. главы ЦБ представил плюсы запланированных нововведенийReuters: Иран не откроет Ормузский пролив в обмен на временное прекращение огняАрмянская церковь под давлением. Армяне обращаются во Всемирный совет церквейПоздравление лидера движения «Всеармянский фронт» генерал-майора Аршака Карапетяна с ПасхойIDBank предоставит стипендии на сумму 35 миллионов драмов 103 арцахским студентам Ереванского государственного университета ВТБ (Армения) упростил процесс автокредитования на первичном рынке Геополитическое балансирование — на «нитке». «Паст»Одним из главных рисков выборов является распыление голосов. «Паст»С кем же на самом деле встретился Никол Пашинян? «Паст»Власти уже «цепляются за соломинку». «Паст»А где же человечность? «Паст»Жители Тигранашена не имеют права собственности и живут в постоянном ощущении угрозы (Видео)Арман Царукян сделал громкое заявление насчет своего будущегоАрмия Ирана пригрозила отбросить военных США в период до каменного векаЮнибанк присоединился к Партнерству по финансовому учету углеродных выбросов (PCAF) NYT: Франция, РФ и Китай сорвали решение в Совбезе ООН по войне против ИранаБезопасная среда - ровные возможностиРазъяснение: Почему 18-летнего арестованного Давида Минасяна перевезли из УИУ «Армавир» в УИУ «Абовян»?Юнибанк присоединился к Партнерству по финансовому учету углеродных выбросов (PCAF)Келлог назвал союзников США по НАТО трусами и призвал создать новый альянсАмериканский сенатор заявил, что США проигрывают кампанию против ИранаШеф Пентагона уволил еще двух высокопоставленных военачальников армии СШАТигранашен на грани опустения: жители приграничного села живут в тревоге и неопределённости Арестовать весь армянский народ не получится: «Паст»IDBank получил награду Commerzbank STP Excellence Award 2025«В Армении идёт тенденция к ухудшению обстановки» Аршак Карапетян Геворг Геворкян не имеет никакого отношения к партии «Всеармянский фронт»: «Паст»Почему меморандум о союзе с «Сильной Арменией» подписал руководитель инициативы «Армения-это я»? «Паст»Армяне Москвы встретили Пашиняна акцией «Мы с Эчмиадзином»: «Паст»ОАЭ сообщили о гибели человека в результате падения обломков беспилотникаДесантные операции и сценарии возможного захвата иранских островов в персидском заливе Emirates: Гражданам Ирана запрещён въезд и транзит через ОАЭВступило в силу постановление правительства о порядке расчета налога исходя из мощности двигателя электромобиляМарко Рубио: США придётся пересмотреть свои отношения с НАТО после завершения конфликта с ИраномЕреван и Армения вошли в топ стран с худшим воздухомНапряженная ситуация сложилась в ереванском детском саду: родители требуют отставки директора«Мы уйдем очень скоро»: Трамп анонсировал окончание войны независимо от того, будет ли сделка с ИраномВ Армению через Азербайджан сегодня будет отправлено 5 вагонов зерна