Ամերիկյան «Հարի Թրումեն» ավիակիրը կժամանի Միջերկրական ծով
МЕЖДУНАРОДНОЕԱմերիկյան «Հարի Թրումեն» ավիակիրը կժամանի Միջերկրական ծով՝ օգնելու միջազգային հակաահաբեկչական կոալիցիային՝ դիմակայել «Իսլամական պետություն» ծայրահեղական կազմակերպության զինյալներին: Այդ մասին, նոյեմբերի 17-ին հայտարարել է Defense News պարբերականը:
Հրատարակության աղբյուրների տեղեկությունների համաձայն՝ ԱՄՆ-ի ռազմածովային ուժերի նավը կարող է «Շառլ դը Գոլ» ատոմային ավիակրին միանալ Միջերկրական ծովի արեւելյան մասում՝ Սիրիայում ԻՊ-ի դիրքերին ավիահարվածներ հասցնելու համար:
Ինչպես գրում է Defense News-ը, ամերիկյան հրամանատարության այս որոշումը կապված է այն ահաբեկչական գործողությունների պատճառով ԻՊ-ի դեմ ռազմական գործողությունն ուժեղացնելու հետ, որոնք նոյեմբերի 13-ին կատարվել են Փարիզում, հաղորդել է ՏԱՍՍ-ը:
1
Россия представляет на выставке «ADEX-2026» в Баку масштабную экспозицию
2
Мы — рабочая сила, которая пашет на иностранное государство?
3
«Бойня» на Амулсаре. Манифест отступничества, экологического преступления и заговора против государс...
4
Рубеж| Важно оценить, что происходит на армяно-азербайджанской границе․ Аршак Карапетян
5
Ucom вместе с FPWC примет участие в COP17, представив результаты многолетнего экологического сотрудн...



