Որքա՞ն բաժնեմաս և դրամական միջոց է հայտարարագրել Տաթևիկ Ռևազյանը
ОБЩЕСТВОՔաղաքացիական ավիացիայի կոմիտեի նախագահ Տաթևիկ Ռևազյանը Բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողովին է ներկայացրել 2018թ. տարեկան հայտարարագիրը:
Հանձնաժողովի պաշտոնական կայքում հրապարակված տարեկան հայտարարագրից տեղեկանում ենք, որ Տաթևիկ Ռևազյանը հայտարարագրել է 4290 ԱՄՆ դոլար բաժնեմաս: Այն ձեռք է բերվել նշված հարկային տարում և առկա է եղել նաև հարկային տարվա վերջում: Հայտարարատու անձի դրամական միջոցները 2018թ. հարկային տարվա սկզբում կազմել են 104 436 ՀՀ դրամ, 215 238 դանիական կրոն և 66 399 ԱՄՆ դոլար:
Հարկային տարվա վերջում նշված դրամական միջոցները համապատասխանաբար կազմել են 8 676 027 ՀՀ դրամ, 184 907 դանիական կրոն և 59 195 ԱՄՆ դոլար:
Տաթևիկ Ռևազյանի եկամուտները 2018թ. հարկային տարում գոյացել են երկու աշխատավարձերից: Աշխատավարձերից մեկի եկամուտը կազմել է 4 120 740 ՀՀ դրամ, մյուս աշխատավարձի եկամուտը կազմել է 56 400 ԱՄՆ դոլար:
ԱՆՆԱ ԲԱԴԱԼՅԱՆ



