Մրցավարական դպրոց են ուզում ստեղծել
ОБЩЕСТВО«Փաստ» թերթի հավաստի տեղեկություններով, Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի նոր ղեկավարությունը մտադրություն ունի ստեղծել ֆուտբոլային մրցավարների դպրոց:
Մեր աղբյուրի հավաստմամբ, այդ դպրոցի ստեղծման աշխատանքների համակարգումը դրված է ՀՖՖ գործադիր կոմիտեի անդամ, ՀՖՖ նախկին նախագահ Սուրեն Աբրահամյանի վրա:
Բանն այն է, որ հայկական ֆուտբոլի մրցավարական խնդիրները գնալով մտահոգիչ են դառնում, իսկ մրցավար դառնալու, մրցավարներ պատրաստելու գործընթացն այնքան էլ հստակ չէ: Այս տեղեկությունը ճշտելու համար դիմեցինք ՀՖՖ մամուլի քարտուղար Հայկ Կարապետյանին, ով մասնավորաբար ասաց. «ՀՖՖ պլանների մեջ կա մրցավարական դպրոցի ստեղծումը, սակայն այս պահի դրությամբ հստակ ժամկետներ չկան: Երբ վերջնական որոշում կայացվի, ֆեդերացիայի պաշտոնական կայքի կամ մամուլի հաղորդագրության միջոցով կհայտարարենք»:



