Ես ոչ մի գազալցակայան, ոչ էլ մեկ այլ օբյեկտ մտած չկամ ՀԴՄ կտրոնի հարցով. Արագածոտնի մարզպետը հերքում է ծեծկռտուքի մասնակից լինելը
ОБЩЕСТВО
Արագածոտնի մարզպետ Դավիթ Գրիգորյանը Tert.am-ի հետ զրույցում հերքեց մամուլում հայտնված այն տեղեկությունը, թե իր մասնակցությամբ ծեծկռտուք է տեղի ունեցել, երբ փորձել է ստուգել` արդյոք մարզում գազալցակայանը ՀԴՄ կտրոն է տրամադրում:
«Ոչ միայն նման միջադեպ չի եղել, այլև ես ոչ մի գազալցակայան, ոչ էլ մեկ այլ օբյեկտ մտած չկամ ՀԴՄ կտրոնի հարցով։ Որևէ օբյեկտում որևէ միջադեպ չի եղել ոչ այս հարցով, ոչ նմանատիպ այլ հարցով»,- ասաց Դավիթ Գրիգորյանը:
Նշենք, որ Irakanum.am-ը հայտնել էր, որ մեկ ամիս առաջ Գևորգյանը մարզի տարածքում գործող գազալցակայաններից մեկում ստուգումներ է փորձել իրականացնել պարզելու համար՝ արդյոք գազալցակայանը տրամադրում է ՀԴՄ կտրոն, թե ոչ։
Ըստ կայքի՝ անակնկալ այցը վերածվել է վիճաբանության, և մարզպետին ասել են, որ նա չպետք է ստուգումներ իրականացնի, ինչից հետո մարզպետի և հավաքվածների միջև վիճաբանություն է տեղի ունեցել։
1
ЕАЭС со временем будет расширяться. Когда-нибудь это поймёт и рядовой армянин, но будет уже поздно
2
«Бесплатные бонусы в играх»: IDBank предупреждает о кибератаках на школьников
3
IDBank представляет новую карту Mastercard World с преимуществами для путешествий и специальной акци...
4
Moody’s изменило прогноз по рейтингам IDBank на позитивный
5
Армения оказалась на грани исторической катастрофы․ Аршак Карапетян



