Հովիկ Աբրահամյանի ֆինանսավորմամբ ապրիլյան պատերազմում զոհված հերոսի անունով դասարան բացվեց
ОБЩЕСТВО2016թ. ապրիլի 30-ին Արցախում զոհվեց 19-ամյա զինծառայող Գարիկ Մովսիսյանը: Երեկ իր հայրենի գյուղում՝ Տավուշի մարզի Զորական համայնքում բացվեց հերոսի անվան ռազմագիտության դասարանը: «Փաստ» թերթի տեղեկություններով, Գարիկ Մովսիսյանի անվան դասարանի ստեղծման ֆինանսավորումն իրականացրել է ՀՀ նախկին վարչապետ Հովիկ Աբրահամյանը: Ի դեպ, դեռևս 2016 թ. հուլիսին Հովիկ Աբրահամյանը, որպես վարչապետ, այցելել էր Զորական՝ Մովսիսյանների ընտանիքին, և խոստացել զոհված հերոսի հայրական տունը հիմնանորոգել: Սակայն այն գտնվում էր խարխուլ վիճակում, և Աբրահամյանը որոշեց նրանց համար նոր տուն կառուցել: Իսկ երբ Գարիկի ավագ եղբայրը՝ Վլադիմիր Մովսիսյանն էր ամուսնանում, Աբրահամյանը նրա հարսանիքի քավորն էր:
1
ЕАЭС со временем будет расширяться. Когда-нибудь это поймёт и рядовой армянин, но будет уже поздно
2
«Бесплатные бонусы в играх»: IDBank предупреждает о кибератаках на школьников
3
IDBank представляет новую карту Mastercard World с преимуществами для путешествий и специальной акци...
4
Moody’s изменило прогноз по рейтингам IDBank на позитивный
5
Армения оказалась на грани исторической катастрофы․ Аршак Карапетян



