Առողջապահության նորանշանակ փոխնախարարի համեստ ունեցվածքը. ի՞նչ է հայտարարագրել Լևոն Հակոբյանը
ОБЩЕСТВОԱռողջապահության նախարարի նորանշանակ տեղակալ Լևոն Հակոբյանը Բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողովին է ներկայացրել 2019թ. պաշտոնը ստանձնելու հայտարարագիրը:
Հանձնաժողովի պաշտոնական կայքում հրապարակված փաստաթղթի համաձայն՝ Լևոն Հակոբյանն անշարժ և շարժական գույք չի հայտարարագրել:
Հայտարարատու պաշտոնատար անձի դրամական միջոցը պաշտոնը ստանձնելու օրվա դրությամբ կազմել է 1 700 000 ՀՀ դրամ:
Լևոն Հակոբյանի՝ պաշտոնական պարտականությունները ստանձնելու տարվա հունվարի 1-ից մինչև պաշտոնական պարտականությունները ստանձնելու օրը ստացված եկամուտների հանրագումարը կազմել է 682 485 ՀՀ դրամ:
Նշված հանրագումարը գոյացել է երկու աշխատավարձերից՝ համապատասխանաբար կազմելով 384 766 ՀՀ դրամ և 297 719 ՀՀ դրամ:
Լևոն Հակոբյանը փոխնախարարի պաշտոնը ստանձնել է 2019թ. մարտին:
ԱՆՆԱ ԲԱԴԱԼՅԱՆ



