Սիսիանում, Գորիսում և Մեղրիում ձյուն է տեղում
ОБЩЕСТВОՍիսիանում, Գորիսում, Մեղրիում նոյեմբերի 18-ին՝ ժամը 09:30-ի դրությամբ, ձյուն է տեղում, իսկ Սիսիան-Գորիս ավտոճանապարհին և Վարդենյաց լեռնանցքում տեղ-տեղ մերկասառույց է: Մեղրու տարածաշրջանում խիտ մառախուղ է:
Ինչպես տեղեկացրին ՀՀ տրանսպորտի և կապի նախարարության լրատվական ծառայությունից, անվտանգ երթևեկությունն ապահովելու նպատակով ճանապարհաշինարարներն ավտոճանապարհներին կատարում են աղով, ավազով մշակման և մաքրման աշխատանքներ:
Միջպետական և հանրապետական նշանակության ավտոճանապարհները բաց են:
Վթարներից, պատահարներից և խցանումներից խուսափելու նպատակով ՀՀ տրանսպորտի և կապի նախարարությունը վարորդներին խորհուրդ է տալիս երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով:
1
Интервью лидера движения «Всеармчнский фронт» Аршака Карапетяна
2
Армения потеряет почти все доходы от экспорта овощей, если лишится российского рынка — СМИ
3
В Анапе торжественно открыли новый хачкар в знак дружбы и духовного единства армянского и греческого...
4
Заразительный пример. Если всё будет продолжаться такими темпами, чего ещё ждать? «Паст»
5
ВТБ (Армения) развивает телемаркетинг как современный канал дистанционного обслуживания



