Ереван, 15.Май.2026,
00
:
00
ВАЖНО


Իսկապե՞ս այդքան անհրաժեշտ է ուղիղ նստել

ՀԱՆՐԱՀԱՅՏ ՄՈԼՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Մենք գիտենք, որ...

Աթոռի վրա անպայման պետք է ուղիղ նստել, քանի որ դա նպաստում է ուղիղ կեցվածքի ձևավորմանը: Սա հատկապես վերաբերում է դպրոցական տարիքի երեխաներին:

Իրականում այնքան էլ այդպես չէ:

Իհարկե, ճիշտ է, որ երեխայի լավ կեցվածք ունենալը բոլոր մայրիկների և տատիկների երազանքն է: Ժողովրդական գիտակցության մեջ պինդ նստած է այն միտքը, որ մեջքը պետք է ուղիղ լինի: Այստեղից էլ մշտական ձգտումը երեխային անընդհատ «ձգել», պահանջել ուղիղ նստել, չթեքվել, չկռանալ և այլն: Բայց շատ քչերն են մտածում այն մասին, որ իրականում հասուն մարդու ողնաշարն իրենից իդեալական ուղիղ գիծ չի ներկայացնում: Հասուն մարդու ողնաշարն ունի լատինական «S» տառի ձև, որը նպաստում է նրան, որ միջողային ճկուն սկավառակները հավասարակշռում են ծանրության ուժի առաջացրած ծանրաբեռնվածությունը ողնաշարի վրա: Նստած աշխատանքը (նստած աշխատանք կարելի է համարել նաև երեխայի սովորելը դպրոցում), այսինքն՝ սեղանի առաջ նստած և ձեռքը առաջ տարած դիրքը բնական դիրք չէ մարդու համար, քանի որ այդ դիրքում ճնշվում են շատ նյարդեր, խանգարվում է արյան շրջանառությունը, առաջանում է ցավ պարանոցի, մեջքի շրջանում: Մարդու ողնաշարը էվոլուցիայի ընթացքում ձևավորվել է ոչ թե համակարգչի առաջ ժամերով նստելու, այլ, օրինակ, մամոնտ որսալու համար: Գումարած՝ այդ դիրքում անընդհատ հիշելը, որ պետք է մեջքը ուղիղ պահել, ըստ էության, անառողջ մազոխիզմ է: Ընդհանրապես, պետք է հիշել, որ ցանկացած դիրքում մարմինը բնական եղանակով փորձում է նվազագույնի հասցնել էներգիայի կորուստները և ընդունել հանգիստ թեքված դիրք, այնպես, որ ուղեղը դադարեցնի նրան դիրքի փոփոխություններ թելադրել: Այդ իսկ պատճառով նստած դիրքից որոշ ժամանակ անց պետք է անցնել կանգնած դիրքի, կանգնած դիրքից՝ պառկած կամ այլ դիրքի, և այդպես շարունակ: Պետք է անընդհատ պահպանել դինամիկ հավասարակշռություն, մեջքի մկանները պետք է աշխատեն, դիրքը փոխվի և արյան շրջանառությունը պահպանվի իր նորմայում: Կանադացի և շոտլանդացի գիտնականների՝ վերջերս կատարած հետազոտությունները ցույց են տվել, որ ուղիղ նստելու դեպքում ողնաշարի վրա ճնշումը ավելի մեծ է լինում, քան երբ մարդը աթոռին նստում է թեթև թեքված դեպի հետ: Կվիսլենդի համալսարանի գիտնականների կարծիքով, չկա ոչ մի գիտական համոզիչ փաստարկ, որ ուղիղ նստելը ավելի ճիշտ է: Փորձաքննության ժամանակ 10 կամավորների նստեցրել են տարբեր դիրքերով՝ հատուկ սարքերով չափելով իրանի թեքության աստիճանը, ապա հատուկ սարքերի միջոցով (համակարգչային տոմոգրաֆիա) դիտարկել առաջացած փոփոխությունները: Նրանց կատարած հետազոտությունները տվել են միայն այն արդյունքը, որ իրականում նստելը չի վնասում ողնաշարի սկավառակներին: Եվ դա, ըստ գիտնականների, օրինաչափ է, քանի որ մարդիկ շատ ժամանակ են անցկացնում նստած: Իսկ ինչ վերաբերում է նստած դիրքում մեջքը ուղիղ պահելուն, ապա գիտնականները պարզել են, որ այդ դիրքում երկար ժամանակ գտնվելը ոչ կոմֆորտային է բոլորի համար, քանի որ ողնաշարի վրա առավել մեծ ծանրաբեռնվածություն է ընկնում ծանրության ուժի պատճառով: Հաստատվել է նաև, որ ողնաշարի համար ամենահարմար նստած դիրքը իրանի 135 աստիճանի հետ թեքված դիրքով նստելն է: Այսինքն, աթոռին պետք է նստել մի քիչ առաջ և հենվել թիկնակին: Իհարկե, պետք է կրկին նշել, որ դիրքի փոփոխություններ հարկավոր է պարբերաբար իրականացնել:

Սովորաբար մարդիկ ըստ կեցվածքի երկու տիպի են բաժանվում: Մի տիպը «քիթը երկինք ցցած»-ն է, իսկ մյուսը «կզակը ներքև իջեցրած»-ը: Ասենք, որ ամեն ինչ լավ է չափի մեջ, քանի որ առաջին տիպի դեպքում ավելի հաճախակի են լինում ընդհանուր լարումներ օրգանիզմում: Իրականում ավելի ճիշտ է, երբ կզակը իրոք մի փոքր ներքև է իջեցրած: Սակայն հիշենք, որ ուղիղ կեցվածքը «ազնվականության»՝ «քիթը երկինք ցցածների» նշան է, և հավանաբար այդ պատճառով մարդիկ այդքան ձգտում են ուղիղ կեցվածք ունենալ՝ երևալ ազնվական:

Նյութը հրապարակման պատրաստեց Past.am-ը

Российский фигурист Петр Гуменник будет стажироваться у Рафаэля Арутюняна в СШАПроведены обыски в офисе «Сильной Армении» в ВанадзореАрагчи назвал противоречивые сообщения из США главной проблемой на переговорахВ Армении официально запущена монетизация YouTubeПоследний доклад ПАСЕ по Армении — это не просто клочок бумаги: это глубокое разочарование — АмстердамАрмения и Иран обсудили работы по модернизации КПП «Мегри»Сын Мадуро рассказал, что его отец сидит в общей камере на 18 человекIDBank — партнер мероприятия в рамках кампании Wizz Air «Let’s Get Lost»Важен не процесс, а результат: бывший министр обороны о саммите в Ереване: «Паст»Чтобы ни одна стена не осталась без фотографии Никола Пашиняна: «Паст»Юнибанк более чем 2 000 добросовестным бизнес-заемщикам предоставил кешбэк Властям содержание не нужно: «Паст»Армения перед выбором: суверенитет или геополитический разворот В офисах партии «Сильная Армения» прошли обыски: есть задержанныеВаге Овеян разгромил соперника и стал чемпионом Европы по греко-римской борьбе«Не можем доставить посылку»: IDBank предупреждает о поддельных сообщениях «от HayPost»NYT: Иран восстановил доступ почти ко всем ракетным базам вдоль Ормузского пролива после ударов СШАBloomberg: Saudi Aramco планирует привлечь $10 млрд за счет продажи части активовBBC: Звучит как угроза: Путин за месяц до выборов напомнил Армении об УкраинеПесков: приглашение Путина Трампу посетить Москву всё еще в силеСамое скандальное Евровидение десятилетия: музыка больше не вне политикиСербия впервые провела военные учения с НАТОБорьба против Армянской Апостольской Церкви уничтожает легитимность любой власти․ Арман ВарданянUcom и SunChild продолжают реализацию совместных проектов ради зелёного будущегоТень над Ереваном: Почему Баку уже празднует победу․ Сурен Суренянц Здание семинарии было возвращено армянской епархии при поддержке Самвела Карапетяна: «Паст»«Борьба против Армянской Апостольской Церкви уничтожит легитимность любой власти»: «Паст»Чья кандидатура будет выдвинута на пост президента Союза армян России? «Паст» Разница — как между небом и землёй: «Паст»Армении придётся сделать выбор между ЕС и ЕАЭС: Андрей КлимовЧто такое хантавирус и как он распространяется?Армения создаст дипломатические офисыБудущее армянских продуктов в Евросоюзе зависит от бюджета ЕАЭС? Российские СМИ назвали главный минус от мягкого развода с АрмениейВеликая Победа и великий подвиг армянского народа. Арман Варданян Путин пообещал премьеру Словакии удовлетворить энергетические потребности страныАйк Гаспарян стал двукратным чемпионом по шахбоксу в ТурцииАрмения глазами издания Boston HeraldВ аэропорту Денвера пассажирский самолёт сбил пешеходаКопыркин о коридоре на юге Армении с участием США: Требует анализа и отношение иранской стороныПарад Победы на Красной площади завершился: Путин выступал более 8,5 минутМы обязаны продолжать добиваться защиты прав лишенных родины армян Арцаха: Католикос всех армянПоздравительное послание лидера движения «Всеармянский фронт» по случаю Праздника Победы и МираВ Гюмри появилась Аллея памяти Юнибанк выступил партнером международного форума “Yerevan Dialogue 2026” Актриса Джульетта Степанян удостоена премии «Белый слон» Группа ЕИБ и Америабанк расширяют поддержку армянского бизнеса посредством гарантии, обеспеченной ЕССила одного драма для фонда «Ваге Меликсетян»На Евразийском экономическом форуме в Астане ожидается рекордное число участниковВ Ширакской области правоохранители проводятся обыски в офисе «Сильной Армении»: есть задержанные