ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ (30 ԱՊՐԻԼԻ). ՀՀԿ-ն որոշել է չխոչընդոտել, իսկ կրակոցներից զոհվել է 12 անձ
ОБЩЕСТВОՏՈՆԵՐ ԵՎ ՀԻՇԱՏԱԿԻ ՕՐԵՐ
Ջազի համաշխարհային օր, Վիետնամ՝ Հաղթանակի օր, Իրան՝ Պարսից ծոցի ազգային օր, Մեքսիկա՝ Երեխայի օր, Ռուսաստան՝ Հրշեջի օր, Շվեդիա՝ Թագավորի օր։
ՀԱՅ-ՀԱՅԱՍՏԱՆ
1941-ծնվել է նկարիչ Փանոս Թերլեմեզյանը։
1951-ծնվել է մանրէաբան Կարապետ Անդրանիկյանը։
1978-ծնվել է հայ խորհրդային բժիշկ-վարակաբան Ռաֆայել Մանվելյանը։
1991-զոհվել է Հայաստանի Ազգային հերոս Թաթուլ Կրպեյանը։
-զոհվել է Արցախյան ազատամարտի հերոս Սիմոն Աչիկգյոզյանը։
-սկսվել է «Օղակ» գործողությունը՝ Արցախի հայկական գյուղերի բնակչության զանգվածային տեղահանումը։
2001-կայացել է Վիեննայի սիմֆոնիկ նվագախմբի համերգը, որը ղեկավարել է Լորիս Ճգնավորյանը:
2005-Մայրաքաղաքի Կենտրոն եւ ՆորքՄարաշ համայնքների առաջին ատյանի դատարանում ավարտվել է 2005թ. փետրվարի 4-ին մայրաքաղաքի Արցախի և Արին բերդ փողոցների խաչմերուկում («ՏԷՑ-ի կրուգ») տեղի ունեցած փոխհրաձգության գործով դատավարությունը:
2006-Կալիֆորնիայի Փասադենա քաղաքում հայերի միջև տեղի է ունեցել փոխհրաձգություն, որի արդյունքում երեք ծանր վիրավորներ տեղափոխվել են հիվանդանոց:
2007- ՀՀՇ վարչությունը հայտարարել է համամասնական ընտրակարգով խորհրդարանական ընտրությունների գործընթացից կուսակցության դուրս գալու մասին:
2012-Երևանի Մաշտոցի պուրակում ոստիկանների և բնապահպանների միջև տեղի ունեցած բախումների հետևանքով 10-ից ավելի ակտիվիստներ դիմել են բժշկի։
2018-Ազգային ժողովում կայացել է Հայաստանի երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի և ԱԺ «Ելք» խմբակցության ղեկավար Նիկոլ Փաշինյանի հանդիպումը խորհրդարանական մեծամասնության՝ Հանրապետական խմբակցության հետ:
-«Ծառուկյան» դաշինքը որոշել է միաձայն քվեարկել Փաշինյանի օգտին:
- Ազգային ժողովում մեծամասնություն կազմող Հանրապետական խմբակցությունը որոշել է չխոչընդոտել խորհրդարանում մյուս երեք ուժերի միասնական թեկնածուի ընտրությանը։
ԱՇԽԱՐՀ
1642-ծնվել է Ռուսաստանի ազգային հերոս, ռազմական և քաղաքական գործիչ Դմիտրի Պոժարսկին։
1722- «New England Courant» թերթում առաջին անգամ հիշատակվել է բիլիարդ խաղը։
1777-ծնվել է գերմանացի մաթեմատիկոս, աստղագետ և ֆիզիկոս Կարլ Ֆրիդրիխ Գաուսսը։
1789-միաձայն ԱՄՆ-ի առաջին նախագահ է ընտրվել Ջորջ Վաշինգտոնը։
1803-ԱՄՆ-ը Ֆրանսիայից գնել է Ֆրանսիական Լուիզիանան ՝ մեկ ակրը չորս ցենտով։
1838-Նիկարագուան անջատվել է Կենտրոնաամերիկյան ֆեդերացիայից։
1854-սկսել է գործել առաջին երկաթուղին Բրազիլիայում։
1871-Արիզոնայի նահանգի Կեմպ-Գրանտ ֆակտորիայում տեղի է ունեցել սպանդ, որի արդյունքում զոհվել է 144 արիվայպա հնդիկ։ 1883-ծնվել է չեխ գրող-երգիծաբան Յարոսլավ Հաշեկը։
1883-մահացել է ֆրանսիացի նկարիչ, իմպրեսիոնիզմի հիմնադիրներից մեկը հանդիսացող Էդուարդ Մանեն։ 1893-ծնվել է Գերմանիայի արտգործնախարար (1938—1945) Իոհիմ ֆոն Ռիբենտրոպը։
1900-ԱՄՆ-ը անեքսիայի է ենթարկել Հավայան կղզիները։
1941-Բավարիայի դպրոցներում արգելվել է կրել խաչեր։
1945-սկսվել է Ռայխստագի գրոհը խորհրդային բանակի կողմից։
-Ադոլֆ Հիտլերը և Եվա Բրաունը ինքնասպանություն են գործել։
1967-ծնվել է էստրադային արտիստ, Ռուսաստանի ժողովրդական արտիստ Ֆիլիպ Կիրկորովը։
1970-Վիետնամական պատերազմի ընթացքում ԱՄՆ-ի բանակը մտել է Կամբոջայի տարածք։
1975-Սայգոնը հյուսիսվիետնամական զորքերի կողմից գրավվելով ավարտվել է պատերազմը։
2009-Ադրբեջանի պետական նավթային ակադեմիայում իրականացվել է մասսայական սպանդ: Կրակոցների արդյունքում զոհվածների ընդհանուր թիվը կազմել է 12 անձ։
Կամո Խաչիկյան



