Ճամբարակում պետբյուջեի միջոցներով հիմնանորոգվում է 2 բազմաբնակարան շենքի տանիք
ОБЩЕСТВОԳեղարքունիքի մարզի Ճամբարակ քաղաքում պետական բյուջեից հատկացված 48 միլիոն դրամի հաշվին հիմնանորոգվում է բազմաբնակարան 2 շենքի տանիք: Ինչպես տեղեկացրեց Ճամբարակի քաղաքապետ Յուրա Ավալյանը, շինարարական աշխատանքերն արդեն ընթանում են մոտ երկու շաբաթ եւ, դատելով գործերի ներկա ընթացքից, կավարտվեն շատ ավելի վաղ` մոտակա մեկ-երկու շաբաթների ընթացքում, քան նախատեսված է պայմանագրային ժամկետում:
«Այդ շենքերում տեղավորված է 108 ընտանիք, որոնք տարիներ շարունակ անհանգստացած էին տանիքների անբարեկարգ վիճակից, ձնհալի կամ անձրեւների կաթոցներից, որոնք շենքերի քայքայման պատճառ էին դառնում: Այժմ, շնորհիվ կառավարության օժանդակության, բազմաբնակարան երկու շենքերի տանիքների ազբոշիֆերները փոխարինվում են նոր թիթեղյա ծածկերով, ինչն անգնահատելի օգնություն է բնակիչների համար»,-նշեց քաղաքապետը:



