Ереван, 27.Январь.2026,
00
:
00
ВАЖНО


Սի­րո հե­ղա­փո­խու­թյան ատե­լու­թյու­նը

ОБЩЕСТВО

Զարմանալի հասարակություն ենք։ Մեկ տարի առաջ սիրո ու համերաշխության հեղափոխություն արեցինք, սակայն մնացինք նույն անհանդուրժողն ու մտածողությամբ լ յումպենը։ Գուցե ավելի շատ, քան նախկինում: Հասարակական քննարկումների ու բանավեճերի նշաձողն անչափ ցածր է, ինչի հետևանքով երկիրը կանգնելու է ճգնաժամի առաջ, ընդ որում՝ դրա ծիլերն արդեն նկատելի են։

Բոլոր երկրներում ընդդիմությունն ու քաղաքացիական հասարակությունը հենց նրա համար են, որ քննադատեն իշխանությանը, վերահսկեն պետական ծասերը։ Եթե չլինի այդ կարևոր առաքելությունը, շատ շուտով իշխանությունը կդառնա անվերահսկելի, կոռումպացված։ Ընդ որում՝ սա աքսիոմ է, որը բնորոշ է բոլոր երկրներին ու բոլոր ժամանակներում։ Հիմա շատ նորմալ է, որ, օրինակ՝ Հայաստանի ընդդիմությունը ու հասարակության մի մասը հարցեր է բարձրացնում պարգևավճարների, տոների վրա ծախսվող գումարների արդյունավետության, կառավարության անընդհատ սխալների մասին։ Արտառոցն այն է, որ միանգամից քննադատող բերանները փակվում են։ Սոցիալական ցանցերում նկատվում է ակնհայտ միտում. հենց կառավարությանը քննադատում են կամ ի ցույց են դնում ակնհայտ անհեթեթ պահվածքի կամ անօրինականության օրինակներ, անմիջապես գտնվում են մարդիկ, որոնք հենց միայն հետևյալ ձևակերպումն են նետում՝ «լավ են արել»։

Եթե այս ամենի հետևում կանգնած են իշխանության կողմից պահվող ֆեյքերը, ապա առնվազն չի փոխվել քաղաքական մշակույթը, ու դարձյալ գործ ունենք նախկին տարիներից մնացած տխուր ժառանգության հետ, երբ հետևողականորեն հասարակական կարծիքը ենթարկվում էր մանիպուլ յացիայի։ Սակայն կարծում եմ, որ խնդիրը միայն ֆեյքերով չի սահմանափակվում, ու գործ ունենք նաև հասարակության մի ստվար հատվածի կամ դրա լ յումպենացված սեգմենտի վտանգավոր մտածողության հետ։ Եթե հասարակական այս խմբերն ատում են Ռոբերտ Քոչարյանին կամ Սերժ Սարգսյանին, ապա դա չի նշանակում, թե մեխանիկորեն ճիշտ են Նիկոլ Փաշինյանի ու նրա իշխանության բոլոր քայլերը։ Սխալ քաղաքականությունը, բացթողումները դատապարտելի են բոլոր իշխանությունների պարագայում, ու մոլորություն է կարծելը, թե այն, ինչ չէր կարելի Քոչարյանին կամ Սարգսյանին, կարելի է Փաշինյանին։ Նման մտածողությունը մի կողմից արժեզրկում է հեղափոխությունը, նրա իդեալները, մյուս կողմից՝ իրականությունից կտրում է կառավարությանը, որն առանց այն էլ հաճախ է տրվում էյֆորիկ տրամադրություններին։

Նույն կերպ՝ վտանգավոր է այն թույնը,  ատելությունը, որը տարածվում է իշխանության ընդդիմախոսների նկատմամբ։ Նախ՝ մեր հասարակությունը նորմալ պետք է վերաբերվի այն փաստին, որ հեղափոխությունը կարող է ունենալ ինչպես կողմնակիցներ, այնպես էլ՝ հակառակորդներ, ընդդիմախոսներ, դրան գումարած՝ քիչ չեն մարդիկ, ովքեր ակտիվորեն մասնակցել են անցյալ տարվա իրադարձություններին, սակայն ընթացքում հասցրել են հիասթափվել։ Եվ երկրոդը՝ պետք չէ արհեստականորեն նույնացնել հեղափոխությունն ու իշխանությունը. ի վերջո՝ անցած տարվա իրադարձություններին մասնակցել են տասնյակ հազարավոր մարդիկ, որոնցից իշխանություն են ձևավորել ընդամենը մի քանի հարյուրը։ Չի կարելի բոլոր քննադատներին կամ ընդդիմախոսներին պիտակավորել, վիրավորել, անիծել ու հայհոյել։ Ամեն ոք տեսակետի, դիրքորոշման իրավունք ունի: Այս մակարդակով մեր հասարակության շատ ներկայացուցիչներ կամ ֆեյքեր «արջի ծառայություն» են մատուցում հենց գործող իշխանությանը, որը վաղը հայտնվելու է լ յումպենի նոր ատելության թիրախում։ Ի վերջո, գոյություն ունի բումերանգի օրենք, որն անշեղորեն գործում է բոլոր դեպքերում։

ՍՈՒՐԵՆ ՍՈՒՐԵՆՅԱՆՑ

Что подарить мужчинам 28 января: Idram&IDBankКомпания Idram провела урок финансовой грамотности для участников RobotonО платежах за услуги «Вива Армения» через IdramНовая Мишель Обама: смелый стиль, подтянутая фигура и сияющее лицоВремя близко и мы сделаем все «По-нашему»: послание Самвела КарапетянаЗеленский подтвердил новую трехстороннюю встречу на этой неделе«Аякве»: Власти Армении пытаются добиться отмены регистрации инициативы в качестве наблюдательной миссииМинистр: в 2025 году зафиксировано первое рождение олененка в дикой природеЕС готовит инвестиционный пакет в поддержку ГренландииАрмянский храм XV века в Феодосии под угрозой разрушенияАзербайджан в 2025 году экспортировал в Армению топливо более чем на $788 тыс.Лидер партии обвинил власти в игнорировании угрозы «Западного Азербайджана»: «Прячут голову в песок» То, что делает Церковь, исходит только и только из интересов армянского народа и Армянской государственности: «Паст»Большая авантюра: что ждет долю США в размере 74 процентов? «Паст»Кому выгоден подход «отвергать всех»? «Паст»Властям не нужны ни объективные наблюдатели, ни справедливые выборы։ «Паст»Айк Мартиросян стал победителем Международного шахматного турнираАпелляционный суд отменил оправдательный вердикт в отношении троих членов движения «Тавуш за Родину»Кэшбэк до 2% с картами IDBank Mastercard и ArCaФотограф Армен Амбарцумян удостоен награды ISPWPПрезидент США: Путин пойдет на уступкиИспания приветствует прогресс в процессе нормализации отношений между Азербайджаном и АрмениейИнспекционный орган по надзору за рынком Армении в 2025 году выписал штрафы на сумму более $1,1 млн.Самые дорогие сумки Мелании Трамп: крокодиловая Birkin за сотни тысяч долларов и другие люксовые сокровищаПарламент Армении одобрил в первом чтении законопроект о внесении поправок в Избирательный кодексТрамп: США в вопросе Гренландии могут делать «все, что захотят»ААЦ подала два иска против Степана АсатрянаЗа пределами политических лозунгов — вопрос экономической ориентации Армении Рынок ЕАЭС без промышленной динамики: экономический тупик Армении ВТБ (Армения) выпустил карту MIR Travel для удобных платежей и переводов между Россией и АрмениейКэшбэк до 2%, бесплатная карта Mastercard и бесплатная карта ArCa при присоединении к IDSalaryОни «анализируют» речь других, оставляя в стороне собственные дела: «Паст»Что еще «откроют» перед выборами? «Паст»Недействительные говорят о «недействительности»: «Паст»Стартует конкурс образовательной программы «Армянские Виртуозы» фонда «Музыка во имя будущего»Ожидается рост цен на земли: «Паст» Забронируйте участие в конференции FINTECH360 до 31 марта и получите скидку 15% Власти Армении сознательно обирают народ: ежедневно из карманов населения выкачивается более 500 миллионов драмов BVLGARI на LVMH Watch Week 2026: «Искусство золота» в римском стиле и швейцарской точностиПашинян обвинил оппозицию в разрушении железной дороги, отвечая на вопрос о поездах в АзербайджанБезопасность и суверенитет: вызовы Армении на Южном Кавказе «Интер» поздравил Генриха Мхитаряна с днем рожденияКонстантин Орбелян номинирован на премию Cultural Icon AwardВ Европе опасаются, что в Давосе Трамп объявит о новой альтернативе ООНТрамп включил армяно-азербайджанский процесс в список своих достижений за 365 дней у властиВ Германии сошел с рельсов поезд метроВ Армении 27 января объявлен днем памяти погибших при защите ОтечестваГлавный дипломат ЕС прокомментировала угрозы Трампа захватить ГренландиюКто возглавит опытную партию, и каковы его амбиции? «Паст»В Братиславе сформирован международный фронт защиты Армянской Апостольской Церкви: «Паст»