Ինչո՞ւ ոստիկանության պոլիկլինիկան ինսուլին չի տրամադրում
ОБЩЕСТВО«Փաստ» օրաթերթը տեղեկություններ էր ստացել, որ ՀՀ ոստիկանության պոլիկլինիկան արդեն գրեթե 2 ամիս է, ինչ պոլիկլինիկայում գրանցված աշխատակիցներին ինսուլին չի տրամադրում: Այս հանգամանքն ինքնին լուրջ դժգոհությունների առիթ է դարձել: Խնդրի շուրջ փորձեցինք պարզաբանում ստանալ ոստիկանությունից: Լրատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից «Փաստի» հետ զրույցում հաստատեցին լուրը՝ ընդգծելով, որ խնդիրը կապված չէ ոստիկանության հետ: «Իրականում մեկ ամսից մի փոքր ավելի երկար ժամանակ է, ինչ ՀՀ ոստիկանության պոլիկլինիկան չի տրամադրում ինսուլին դեղամիջոցը»,-հայտնեցին բաժնից՝ ընդգծելով, որ նշվածը ոստիկանության հետ չկապված տեխնիկական խնդիրներով է պայմանավորված:
Իսկ հարցին, թե որո՞նք են այդ խնդիրները, պատախանեցին. «Խնդիրները կապված են եղել գնումների հետ, ինչը ոստիկանության մեղքով չի եղել: Բայց գնման գործընթացն արդեն իսկ սկսված է, մրցույթն արդեն կայացել է: Երևի մոտ տասն օրվա ընթացքում դեղամիջոցն արդեն կտրամադրվի»:



