Ереван, 27.Январь.2026,
00
:
00
ВАЖНО


Կախված նրանից, թե հակառակորդը որ ուղղությամբ ինչ հարձակողական զինատեսակներ է ուժեղացնում, որոշում է կայացվում՝ ինչ պիտի գնել. ռազմական փորձագետը՝ Սու-30ՍՄ կործանիչների ձեռքբերման մասին

ОБЩЕСТВО

Իրականում, կառավարության ներսում Արցախի հարցում «աղավնիների» և «բազեների» խմբում «բազեն» Դավիթ Տոնոյանն է: Այդ մասին Tert.am-ի հետ զրույցում ասաց ռազմական փորձագետ, պահեստազորի գնդապետ Հայկ Նահապետյանը՝ անդրադառնալով Մոսկվայում ՊՆ Դավիթ Տոնոյանի կողմից արված հայտարարությանը, թե ՀՀ-ն զինվելու ու վերազինվելու է շատ խիստ, Հայաստանն ունի ՌԴ-ից նոր սպառազինություն ձեռք բերելու մեծ ծրագրեր:

«Փաստորեն, կառավարությունում խումբը, որն առավել արմատական է Արցախի հարցում, պաշտպանության նախարարի առաջնորդությամբ է: Նրա այդ հայտարարությունն ԱՄՆ-ում գտնվելու ժամանակահատվածում արված՝ «նոր պատերազմ՝ նոր տարածքների դիմաց» հնչեցրած սկզբունքի տրամաբանական և բնական շարունակություն է: Միշտ էլ վերազինվելու ենք և ոչ միայն կործանիչների առումով, այլև՝ առհասարակ, քանի որ Ադրբեջանը ևս վերազինվում է, համարժեքության հասնելու առումով այդ ուղղությամբ ամեն ինչ պիտի արվի:

Մենք պատերազմող երկիր ենք, Ադրբեջանը հասականում է, որ բանակցային առումով կորցրածը հետ բերել չի կարող և պատրաստվում է պատերազմի վերսկսման»,- մանրամասնեց նա: Ռազմական  փորձագետի խոսքով՝ քանի որ չկա խաղաղության պայմանագիր, սահմանի հանգստությունը հարաբերական է:

Հարցին՝ արդյո՞ք Սու-30ՍՄ բազմաֆունկցիոնալ կործանիչների ձեռքբերումը կարող է զսպիչ, հավասարակշռող նշանակություն ունենալ կամ օդային գերակայության հնարավորություն տալ, ռազմական փորձագետը պատասխանեց.

«Դա խիստ մասնագիտական է, եթե ԶՈւ-ում գտնում են, որ դա խիստ անհրաժեշտ է, ապա որոշումները կայացվում են մասնագիտական քննարկումների արդյունքում: Ցանկություններով չէ, կա կոլեգիա, քննարկում է, հետախուզությունն իր տվյալներն է զեկուցում ԶՈւ ղեկավարությանն այն  մասին, թե հակառակորդը որ ուղղությունների վրա ինչ հարձակողական զինատեսակներն է ուժեղացնում, և ըստ այդմ որոշում է կայացվում, թե ինչ պիտի գնել, ինչ մարտական խնդիր է կատարելու»,- ընդգծեց նա:

Ինչ վերաբերում է տեսակետներին, թե ՌԴ-ն, Սու-30ՍՄ-ները ՀՀ-ին վաճառելով, փորձում է գնման համար գայթակղել Ադրբեջանին և, այսպիսով, երկակի խաղ է խաղում, ռազմական փորձագետն ասաց, որ դրանք ընդամենը ենթադրություններ են: Իսկ երկու կողմերին զինելու մասին էլ նա ասաց, որ ՌԴ-ից չենք կարող ակնկալել, որ հարաբերությունները խզի Ադրբեջանի հետ:

«Չկա այնպիսի պետություն, որը որոշ երկրներում ազդեցություն ունի և չի զինում, նույն ԱՄՆ-ն, Մեծ Բրիտանիան, ժամանակին Գերմանիան, դա  ազդեցություն ունենալու քաղաքականություն է: Իհարկե, ՌԴ-ն, ազգային պետական շահեր հետապնդելով, պետք է ունենա ազդեցություն ոչ  միայն ՀՀ-ի, այլև Ադրբեջանի վրա: Այն, որ ՌԴ-ն մեզ հետ ռազմավարական դաշնակից է, չի նշանակում, որ հարաբերությունները  պետք է խզի Ադրբեջանի հետ և անուղղակիորեն նետի Թուրքայի և ՆԱՏՕ-ի գիրկը:

Ադրբեջանի վրա էական ազդեցություն ունի Թուրքիան, ԶՈւ սպաները մեծամասամբ պատրաստությունն անցնում են թուրքական բանակում, և նրանք մեծ հաշվով դառնում են Թուրքիայի աշխարհաքաղաքական դաշնակիցը, նրա շահերը հետապնդող կարևորագույն գործիք, և ՌԴ-ն դա շատ լավ է գիտակցում: Ադրբեջանի վրա ունենալ ազդեցություն նույնքան բնական է, որքան նույն Իրաքում ԱՄՆ-ն ունի շահեր, ինքը  միաժամանակ հարաբերություններ է պահում, զինում է Իրաքի  կառավարության բանակին, բայց միևնույն ժամանակ օժանդակություն է ցուցաբերում նույն Իրաքում ինքնավարության ձգտող, առանձին գործող քրդերին: Դա հզոր տերությունների արտաքին քաղաքականության բաղադրիչն է»,- եզրափակեց Հայկ Նահապետյանը:

 
Что подарить мужчинам 28 января: Idram&IDBankКомпания Idram провела урок финансовой грамотности для участников RobotonО платежах за услуги «Вива Армения» через IdramНовая Мишель Обама: смелый стиль, подтянутая фигура и сияющее лицоВремя близко и мы сделаем все «По-нашему»: послание Самвела КарапетянаЗеленский подтвердил новую трехстороннюю встречу на этой неделе«Аякве»: Власти Армении пытаются добиться отмены регистрации инициативы в качестве наблюдательной миссииМинистр: в 2025 году зафиксировано первое рождение олененка в дикой природеЕС готовит инвестиционный пакет в поддержку ГренландииАрмянский храм XV века в Феодосии под угрозой разрушенияАзербайджан в 2025 году экспортировал в Армению топливо более чем на $788 тыс.Лидер партии обвинил власти в игнорировании угрозы «Западного Азербайджана»: «Прячут голову в песок» То, что делает Церковь, исходит только и только из интересов армянского народа и Армянской государственности: «Паст»Большая авантюра: что ждет долю США в размере 74 процентов? «Паст»Кому выгоден подход «отвергать всех»? «Паст»Властям не нужны ни объективные наблюдатели, ни справедливые выборы։ «Паст»Айк Мартиросян стал победителем Международного шахматного турнираАпелляционный суд отменил оправдательный вердикт в отношении троих членов движения «Тавуш за Родину»Кэшбэк до 2% с картами IDBank Mastercard и ArCaФотограф Армен Амбарцумян удостоен награды ISPWPПрезидент США: Путин пойдет на уступкиИспания приветствует прогресс в процессе нормализации отношений между Азербайджаном и АрмениейИнспекционный орган по надзору за рынком Армении в 2025 году выписал штрафы на сумму более $1,1 млн.Самые дорогие сумки Мелании Трамп: крокодиловая Birkin за сотни тысяч долларов и другие люксовые сокровищаПарламент Армении одобрил в первом чтении законопроект о внесении поправок в Избирательный кодексТрамп: США в вопросе Гренландии могут делать «все, что захотят»ААЦ подала два иска против Степана АсатрянаЗа пределами политических лозунгов — вопрос экономической ориентации Армении Рынок ЕАЭС без промышленной динамики: экономический тупик Армении ВТБ (Армения) выпустил карту MIR Travel для удобных платежей и переводов между Россией и АрмениейКэшбэк до 2%, бесплатная карта Mastercard и бесплатная карта ArCa при присоединении к IDSalaryОни «анализируют» речь других, оставляя в стороне собственные дела: «Паст»Что еще «откроют» перед выборами? «Паст»Недействительные говорят о «недействительности»: «Паст»Стартует конкурс образовательной программы «Армянские Виртуозы» фонда «Музыка во имя будущего»Ожидается рост цен на земли: «Паст» Забронируйте участие в конференции FINTECH360 до 31 марта и получите скидку 15% Власти Армении сознательно обирают народ: ежедневно из карманов населения выкачивается более 500 миллионов драмов BVLGARI на LVMH Watch Week 2026: «Искусство золота» в римском стиле и швейцарской точностиПашинян обвинил оппозицию в разрушении железной дороги, отвечая на вопрос о поездах в АзербайджанБезопасность и суверенитет: вызовы Армении на Южном Кавказе «Интер» поздравил Генриха Мхитаряна с днем рожденияКонстантин Орбелян номинирован на премию Cultural Icon AwardВ Европе опасаются, что в Давосе Трамп объявит о новой альтернативе ООНТрамп включил армяно-азербайджанский процесс в список своих достижений за 365 дней у властиВ Германии сошел с рельсов поезд метроВ Армении 27 января объявлен днем памяти погибших при защите ОтечестваГлавный дипломат ЕС прокомментировала угрозы Трампа захватить ГренландиюКто возглавит опытную партию, и каковы его амбиции? «Паст»В Братиславе сформирован международный фронт защиты Армянской Апостольской Церкви: «Паст»