Առայժմ խուսափողական պատասխաններ
ПОЛИТИКА«Փաստ» թերթն օրեր առաջ անդրադարձել էր այն հարցին, որ իշխանությունները ջանքեր են գործադրում վարչապետ Փաշինյանի համար ԱՄՆ-ից պաշտոնական հրավեր ստանալու ուղղությամբ: Մասնագետների կարծիքով, դա ինքնին կարևոր է, քանզի Հայաստանի արտաքին քաղաքականության մեջ, այսպես կոչված, ամերիկյան ուղղությունը, մեղմ ասած, արդյունավետ չէ: Թերթը պարզել է, որ բոլոր փորձերն առայժմ ապարդյուն են անցնում: Մեր աղբյուրը տեղեկացնում է, որ անգամ ԱՄՆ-ից ժամանած կոնգրեսականները հայկական կողմի, այդ թվում՝ արևմտյան ֆինանսավորում ունեցող հ/կ-ների ներկայացուցիչների «լոբբինգին» խուսափողական պատասխաններ են տվել՝ ասելով, որ «դա իրենց կազմակերպելու թեման չէ», և իրենք, ըստ էության, անկարող են որևէ կերպ հարցին լուծում կամ կարգավորում տալ: Չճշտված տեղեկությունների համաձայն, թեմայի վերաբերյալ չեզոքություն է ցուցաբերում նաև Ամերիկայի Հայ Դատի գրասենյակը:



