Արագածոտնի մարզպետի դրամական միջոցներն ավելացել են
ОБЩЕСТВОՀՀ Արագածոտնի մարզպետ Դավիթ Գևորգյանը Բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողովին է ներկայացրել 2018թ. տարեկան հայտարարագիրը:
Նշենք, որ Դավիթ Գևորգյանը Արագածոտնի մարզպետի պաշտոնին նշանակվել է նախորդ տարվա հոկտեմբերին, մինչ այդ զբաղեցնում էր ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարարի տեղակալի պաշտոնը:
Հանձնաժողովի պաշտոնական կայքում հրապարակված տվյալների համաձայն՝ նա հայտարարագրել է տվյալներ դրամական միջոցների և եկամուտների մասին: 2018թ. հարկային տարվա սկզբում Դ. Գևորգյանի դրամական միջոցները կազմել են 250 000 ՀՀ դրամ և 1800 ԱՄՆ դոլար: Արդեն 2018թ. հարկային տարվա վերջում նշված դրամական միջոցներն ավելացել են: 250 000 ՀՀ դրամը հարկային տարվա վերջում կազմել է 3 100 000 ՀՀ դրամ, իսկ 1800 ԱՄՆ դոլարը՝ 5100 ԱՄՆ դոլար: Դավիթ Գևորգյանի եկամուտների հանրագումարը 2018թ. հարկային տարում կազմել է 5 597 480 ՀՀ դրամ: Նշված եկամուտը գոյացել է երեք աշխատավարձերից՝ համապատասխանաբար կազմելով 1 548 480 ՀՀ դրամ, 2 395 000 ՀՀ դրամ և 1 654 000 ՀՀ դրամ:
Հավելենք, որ ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարարի տեղակալի պաշտոնը ստանձնելու օրվա դրությամբ նրա դրամական միջոցները կազմել էին 609 505 ՀՀ դրամ և 2973 ԱՄՆ դոլար:
ԱՆՆԱ ԲԱԴԱԼՅԱՆ



