Ալիեւը Պեկինում է․ նրան ընդունել է Չինաստանի նախագահը
МЕЖДУНАРОДНОЕՊեկինում այսօր հանդիպել են Չինաստանի նախագահ Սի Ծինփինը եւ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը:
Սի Ծինփինն ասել է, որ Եվրասիայում Ադրբեջանը Չինաստանի հետ համագործակցության կարևոր գործընկերներից է: Իլհամ Ալիևն էլ նշել է, որ Ադրբեջանը Չինաստանին միշտ համարել է հուսալի ընկեր և գործընկեր․ «Ադրբեջանը պատրաստ է Չինաստանի հետ համագործակցել ահաբեկչության, անջատականության և ծայրահեղականության դեմ պայքարում»,- ասել է նա:
Նշենք, որ Ալիևը Պեկին է մեկնել մասնակցելու ճանապարհների, հաղորդակցության ուղիների զարգացմանը նվիրված միջազգային համաժողովին, որն անցկացվելու է ապրիլի 25-27-ը:
Պեկինում կայանալիք համաժողովին մասնակցելու են ավելի քան երեք տասնյակ երկրների ղեկավարներ, այդ թվում՝ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը:
1
Почему Армения не обратилась в ОДКБ во время войны
2
«Удар по Церкви — удар по армянской идентичности»: эксперты обсудили угрозы национальному наследию
3
Поздравление лидера движения «Всеармянский фронт» с Днем Независимости Армении
4
ARMAT FIGHT SHOW (AFS) × ORION FIGHT CLUB (OFC)․ Армения против всего мира
5
Ucom и FAST объединяют искусственный интеллект и зелёные инновации



