Մարտի 1-ով սպառնացողը անարյուն ու խաղաղ կերպով չէր հեռանա․ Աշոտյան
БЛОГՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը իր ֆեյսբուքյան էջում գրել է․
«Այսօր Ազգային Ժողովում իշխանական պատգամավորների մտքի խրախճանքի տոնահանդես էր:
Հերթական անգամ դիրքավորվելով մարտի 1-ի ողբերգության զոհերի և տուժածների ուսերին, նրանք իրենց «հեղափոխական» առականու արդեն հոգնեցրած և մաշված թեզերն էին արտաբերում՝ անցյալ տարվա իրադարձությունների հիշողության տակ մնացած:
Պարոնայք, թարմացրեք ձեր հիշողությունը:
Սերժ Սարգսյանի կողմից Մարիոթում արած հայտարարությունը ոչ թե նոր մարտի 1-ով վախացնելու սպառնալիք էր, այլ քաղաքական պատասխանատվության և զսպվածության կոչ:
Ի վերջո, մարտի 1-ով սպառնացողը անարյուն ու խաղաղ կերպով չէր հեռանա:
Վերընթերցեք նաև միջազգային բոլոր հիմնական դերակատարների գնահատականներն այդ կապակցությամբ»:
1
Почему Армения не обратилась в ОДКБ во время войны
2
«Удар по Церкви — удар по армянской идентичности»: эксперты обсудили угрозы национальному наследию
3
Поздравление лидера движения «Всеармянский фронт» с Днем Независимости Армении
4
Заявление лидера движения «Всеармянский фронт» по случаю второй годовщине сдачи Арцаха и депортации ...
5
ARMAT FIGHT SHOW (AFS) × ORION FIGHT CLUB (OFC)․ Армения против всего мира



