Կան մթերքներ, որոնք պահպանման ժամկետ չունեն, այսինքն դրանք կարելի է պահել տարիներով:

Մեղր
Մեղրը, ինչպես շատ այլ հարցերում, այս հարցում ևս չեմպիոն է: Եթե մեղրը չի գտնվում լույսի ներքո, ապա այն բացարձակապես չի կորցնում իր օգտակար հատկությունները: Ի դեպ, Եգիպտոսում պեղումների ժամանակ հայտնաբերել են մեղր, որը 3000 տարեկան է:

Լոբեղեն
Խոսքը իհարկե լավորակ և առողջ մթերքի մասն է: Լոբին,, սիսեռը, ոլոռը կարելի է տարիներով պահել փակ տարայի մեջ, չոր, զով և մութ տեղում:
Թեյ
Հերմետիկ փաթեթավորված թեյը կարելի է պահել շատ երկար, օրինակ 10, 20 և ավելի տարի:
Սուրճ
Չոր և զով տեղում սուրճը տևական ժամանակ կարող է պահպանել իր օգտակար և համային հատկանիշները: Ավելի լավ է պահպանվում լուծվող սուրճը:

Սպիտակ քացախ
Սպիտակ քացախը իսկապես հավերժական կյանք ունի, միայն պետք է պահել հերմետիկ փակված տարայի մեջ:
Շոկոլադ
Խոսքը մուգ շոկոլադի մասին է, կաթնային հավելումները նվազեցնում են շոկոլադի պահանման ժամկետը: Ժամանակի ընթացքւմ շոկոլադի վրա կարող է ի հայտ գալ սպիտակ փառ, սակայն դա բորբոս չէ: Զով վայրում շոկոլադի պահպանման ժամկեը կարող է հասնել մի քանի տասնյակ տարիների:



