Վառվող Նոտր Դամի լուսանկարում զարմանալի պատկեր է նկատվել (photo)
ЛАЙФՇոտլանդիայի 38-ամյա բնակչուհի Լեսլի Ռոուենը պնդում է, որ վառվող Փարիզի Աստվածամոր տաճարի լուսանկարներից մեկում հայտնվել է Հիսուս Քրիստոսի հրե կերպարը։
«Դա կարող է իմ երևակայության խաղը լինել, բայց ուշադիր նայեք այս լուսանկարին, ի՞նչ եք տեսնում»,- գրել է կինը Facebook սոցիալական ցանցում։

Ռոուենը միակը չէր, ով աստվածային հայտնություն է նկատել պատկերում։ «Այո, ես պարզ տեսնում եմ նրան․ երկար հանդերձանքը և մնացածը», «Միանշանակ դա Հիսուսն է» ,- գրում էին օգտատերերը մեկնաբանություններում։ Որոշները, սակայն, կասկածամտորեն էին տրամադրված համարելով, որ Լեսլին ցանկալին իրականության հետ է շփոթում։

1
История покажет, кто друг, а кто враг. Аршак Карапетян
2
Ответье честно на эти вопросы. Аршак Карапетян
3
Поздравительное письмо Его Святейшеству Гарегину II с 75-летием
4
Обновленный Центр продаж и обслуживания Ucom открылся на улице Саят-Нова 7 в Гюмри
5
«Юниспорт» примет участие в Лиге чемпионов УЕФА по футзалу



