Ինչպես է տարիների ընթացում փոխվել փոքրիկ երգչուհի Դալիթան. լուսանկարներ
ФОТО
Past.am-ը ներկայացնում է Դալիթայի լուսանկարները և որոշ մանրամասներ նրա կյանքից:
15 ամյա Դալիթա Ավանեսյանը սովորում է «Հայաստանի Եվրոպական քոլեջի» «կառավարման» երկրորդ կուրսում, ինչպես նաև «Ալեքսանդր Սպենդիարյանի» անվան թիվ 1 երաժշտական մասնագիտացված դպրոցի «ջազ վոկալ» բաժնում, որտեղ նաև ավարտել է 3 տարբեր բաժիններ՝ դասական վոկալ, դաշնամուր և կիթառ։ Ունի 16 հեղինակային երգեր և 9 տեսահոլովակներ, որոնք ընդգրկվել են տարբեր երաժշտական հավաքածուներում CD, DVD տարբերակներով։
Նա արժանացել է բազմաթիվ պատվավոր դիպլոմների և շնորհակալագրերի տարբեր նախարարությունների, ինչպես` «ՀՀ կրթության և գիտության նախարարության», «ՀՀ մշակույթի նախարարության » և «ՀՀ սփյուռքի նախարարության» կողմից, իր մարդասիրական և հասարակական գործունեության, բարի կամք և բարեգործական ակտիվ մասնակցություն ցուցաբերելու համար։
Դալիթան` այսօր:




















































