Քնած ժամանակ ստացած տեղեկատվությունը մարդկանց կարող է ավելի հանդուրժող դարձնել. գիտնականներ
ОБЩЕСТВОՔնի վիճակում մարդու ստացած տեղեկատվությունը ի վիճակի է ազդել աշխարհի հանդեպ նրա վերաբերմունքի վրա և անգամ սովորեցնել հանդուրժողականություն: Նման եզրակացության են հանգել փորձի կազմակերպիչները, որի արդյունքները հրապարակվել են Science ամսագրում:
Հետազոտության հեղինակ Սյաո Ցին Հուն հայտնել է, որ փորձն անցկացվել է երկու փուլով:
Գիտնականները ենթադրում են, որ մեթոդը կաշխատի, քանի որ քնի մեջ մարդիկ նորից հիշում են անցած օրվա տպավորությունները՝ կարճաժամկետ տեղեկությունը տեղափոխելով երկարաժամկետ հիշողություն:
Եթե մարդը լսում է ծանոթ ձայն, ապա հիշողությունը այն բազմիցս կրկնում է, ինչը բարելավում է սովորեցնելու գործընթացը:
Հեղինակները նշել են, որ առանց հետագա հետազոտության չի կարելի հասկանալ, թե կպահպանվի՞ արդյոք էֆեկտը մեկ շաբաթից ավելի ու կազդի՞ արդյոք մարդկանց վարքի վրա:



