Ереван, 03.Апрель.2026,
00
:
00
ВАЖНО


Անցած հինգ տարիների ընթացքում չի եղել տնօրեն, ով չի անցել հավաստագրման քննություն. Աշոտյան

ОБЩЕСТВО

Անցած հինգ տարիների ընթացքում չի եղել տնօրեն, ով չի անցել հավաստագրման քննություն: Այս մասին, այսօր՝ նոյեմբերի 17-ին, Խ. Դաշտենցի անվան թիվ 114 ավագ դպրոցում ՀՀ հանրակրթական ուսումնական հաստատության ղեկավարման իրավունքի /հավաստագրի/ համար հավակնորդների հավաստագրման քննությունների մեկնարկին հայտարարել է ԿԳ նախարար Արմեն Աշոտյանը:

Նա շրջել է քննասենյակում, զրուցել տնօրենների հավակնորդների հետ, պատասխանել նրանց հուզող հարցերին: «Մեկ ամիս անընդմեջ քննություններ կանցկացվեն: Հինգ տարի է արդեն անցել գործընթացի մեկնարկից, եւ այսօր արդեն շատ տնօրեններ վերադառնում են` վերահաստատելու իրենց իրավունքը` ղեկավարել դպրոց: Հուսով եմ, որ դրական արդյունքի պարագայում կգտնեք ձեր տեղը աշխատաշուկայում»,-նշել է նախարարը` քննության մասնակիցներին մաղթելով հաջողութուն:

Լրագրողների հետ զրույցում Արմեն Աշոտյանը նշել է, որ վերոնշյալ հավաստագրման գործընթացը մեկնարկել է 2011 թվականին: «Հավաստագրման նպատակը պարզ էր` դպրոցներն ապահովել այնպիսի կադրերով, ովքեր տեղյակ կլինեն անհրաժեշտ  օրենսդրությունից, մանկավարժական, ֆինանսական հոսքերի հիմնական կառավարման սկզբունքներից, այսինքն` կլինեն ղեկավարներ: Անցել է հինգ տարի, եւ այսօր փաստացի գործընթացի նոր էջ ենք բացում, քանի որ հավաստագրման քննությունների մի շրջան արդեն անցյալում է: Կարող ենք վստահությամբ փաստել, որ համակարգն ամբողջությամբ իրեն արդարացրել է: Այս պարագայում հաջողության ցուցանիշը կարող ենք համարել այն, որ տնօրեններն այսօր ավելի շատ են կարդում, ծանոթանում օրենսդրությանը, մարդկային ռեսուրսների կառավարման խնդիրներին, ֆինանսական պատասխանատվություն կրում: Եվ սա դեռ այս գործընթացի վերջը չէ, որովհետեւ բովանդակության առումով վերապատրաստման ծրագրերը դեռեւս մշտական փոփոխության կարիք ունեն:

Գաղտնիք  չէ, որ լավ տնօրենը դպրոցի հաջողության կեսն է, որովհետեւ լավ տնօրենը հավաքում է լավ կադրեր, ստեղծում արդար մթնոլորտ, ծնողների եւ աշակերտների շրջանում կայանում որպես հեղինակություն, որի արդյունքում այդ դպրոցը դառնում է համայնքային կյանքի կարեւոր օբյեկտ:  Եվ պատահական չէ, որ վերջին շրջանում նվազել են բողոքները տնօրենների աշխատանքից: Սա, իհարկե, նախարարության խստապահանջ աշխատանքի արդյունքն է, բայց նախեւառաջ այն գիտելիքների, որ պահանջում ենք տնօրեններից: Այս քննություները դեռ երկար կյանք կունենան, որի ընթացքում պարբերաբար կվերանայվի հարցաշարերի բովանդակությունը»,-նշել է Արմեն Աշոտյանը` տեղեկացնելով, որ անցած հինգ տարիների ընթացքում չի եղել տնօրեն, ով չի անցել հավաստագրման քննություն:

«Կարող եմ վստահեցնել, որ հավաստագրման քննություններն անցնում են շատ թափանցիկ եւ արդար: Այս հինգ տարիների ընթացքում գեթ մեկ հիմնավորված բողոք չենք ստացել: Իհարկե, կա բողոքարկման համակարգ. եղել են մի քանի դեպքեր, երբ բողոքարկվել է քննության արդյունքը, որի հետեւանքով կամ հաստատվել է հանձնաժողովի գնահատականը, կամ հանձնաժողովն ընդունել է իր սխալը: Բոլոր ձայնագրությունները պահպանվում են, եւ քննության արդյունքների դժգոհ լինելու դեպքում դրանք կարելի է բողոքարկել»,-ընդգծել է նախարարը:

Նշենք, որ հանրակրթական ուսումնական հաստատության ղեկավարման իրավունքի /հավաստագրի/ համար հավակնորդների քննության եւ հավաստագրման քննությունները կանցկացվեն 2015 թվականի  նոյեմբերի 17-ին, 18-ին, 19-ին, 24--ին, 25-ին, 26-ին, 27-ին,դեկտեմբերի 1-ին, 2-ին, 3-ին, 4-ին, 8-ին, 9-ին, 10-ին, 11-ին, 15-ին եւ 16-ին:

2011 թվականից անցկացվել է թվով 11 հավաստագրման քննություն: Քննություններին մասնակցել է 2910, վերապատրաստվել 2515 հավակնորդ: Հավաստագիր  է շնորհվել 2222 հավակնորդի, 601 մասնակից չի հաղթահարել քննության շեմը: Բացակայել է 87 հավակնորդ: 2015 թվականի երկրորդ փուլին վերապատրաստվել է 432, հավաստագրման քննություններին դիմել 471 հավակնորդ: Քննությունները կկայանան 27-28 հոգանոց խմբերով:

Тигранашен на грани опустения: жители приграничного села живут в тревоге и неопределённости Арестовать весь армянский народ не получится: «Паст»IDBank получил награду Commerzbank STP Excellence Award 2025«В Армении идёт тенденция к ухудшению обстановки» Аршак Карапетян Геворг Геворкян не имеет никакого отношения к партии «Всеармянский фронт»: «Паст»Почему меморандум о союзе с «Сильной Арменией» подписал руководитель инициативы «Армения-это я»? «Паст»Армяне Москвы встретили Пашиняна акцией «Мы с Эчмиадзином»: «Паст»ОАЭ сообщили о гибели человека в результате падения обломков беспилотникаДесантные операции и сценарии возможного захвата иранских островов в персидском заливе Emirates: Гражданам Ирана запрещён въезд и транзит через ОАЭВступило в силу постановление правительства о порядке расчета налога исходя из мощности двигателя электромобиляМарко Рубио: США придётся пересмотреть свои отношения с НАТО после завершения конфликта с ИраномЕреван и Армения вошли в топ стран с худшим воздухомНапряженная ситуация сложилась в ереванском детском саду: родители требуют отставки директора«Мы уйдем очень скоро»: Трамп анонсировал окончание войны независимо от того, будет ли сделка с ИраномВ Армению через Азербайджан сегодня будет отправлено 5 вагонов зернаПервый этап гуманитарной помощи для вынужденных переселенцев из Арцаха завершёнЗатопили плакатами «с сердечками»: «Паст»Снова активизируют сквернословие, злобу и ненависть: «Паст»Существует желание не допустить, чтобы «Арарат-Армения» стала чемпионом: «Паст»Ким Кардашьян выставила на благотворительный аукцион одежду из сериала «Все честно»IDBank представил специальное предложение на TOON EXPO 2026Армянский самбист Карен Саргсян завоевал золото «Кубка основоположников самбо 2026» в МосквеМеждународная конференция FINTECH360 соберет в Ереване 500 участниковЕАЭС хочет, чтобы Армения активнее участвовала в кооперации с другими странами ЕАЭС – ОверчукПредставители омбудсмена встретились с задержанными после инцидента в ЕреванеВ Большом театре в Москве прошла премьера оперы Верди «Отелло»: в главной партии выступил Ованнес АйвазянПри поддержке Ucom в Вагаршапате состоялся региональный молодежный форум «ДемАрДем: Диалог поколений»МИД Ирана: Зеленский пытается обобрать страны Ближнего Востока В поисках Защитника ДемократииThe Hill: свыше ста миллионов американцев уверены, что застанут апокалипсисИран грозит ударами по университетам США и Израиля в регионеReuters: Турция, Египет и Саудовская Аравия хотят создать консорциум по нефтиАмериканский университет Армении перешел на дистанционное обучение Как за одну ночь становятся «независимыми»? «Паст»Примитивный, устаревший пропагандистский «трюк»: «Паст»Привилегированное правосудие? Когда закон не одинаков для всех: «Паст»Сходство с вождем, ставшее судьбой: Георгий СаакянАрмянская пара — в топ-8 ЧМ-2026 с лучшим результатом в карьереПризнание на высшем уровне: Тамара Варданян получила Благодарность Президента Российской ФедерацииМинистры иностранных дел Ирана и России провели переговоры«“Западный Азербайджан”: экспансия под прикрытием возвращения» «От Ватикана до политики экспансии: истоки проекта “Западный Азербайджан”» Скончался видный государственный деятель Армении Левон СаакянMWM: Израиль потерял 21 танк за день, это самые масштабные потери за 40 летВ Румынии прогнозируют рост цен на хлеб на 35% из-за конфликта вокруг ИранаВ ООН опасаются дальнейшей эскалации на Ближнем ВостокеВ Польше ввели пособие для алкоголиковWSJ: восстановление техники США после ударов Ирана может стоить $1,4-2,9 млрдСледующее заседание Евразийского межправсовета пройдет 6-7 августа