Ереван, 23.Апрель.2026,
00
:
00
ВАЖНО


Խոյեր, վստահեք ձեր ենթագիտակցությանը․ ապրիլի 11-ի աստղագուշակը

ЛАЙФ

 

Խոյ։ Ձեր առջև նոր հեռանկարներ են բացվում, մնում է միայն, որ դուք կարողանաք դրանք ճիշտ գնահատել: Վստահեք ձեր ենթագիտակցությանը, սակայն նաև մի զլացեք լսել շրջապատի խորհուրդները: Այսօր կարելի է ֆինանսական խնդիրներ լուծել, քննարկել սեփականության հետ կապված հարցեր: Խնդիրներ կծագեն մտերիմների հետ հարաբերություններում: Բանն այն է, որ դուք այսօր չեք ընդունում և նկատում ձեր սխալները, ինչը հետագայում բարդությունների կհանգեցնի: Հատկապես համբերատար եղեք կանանց և երեխաների նկատմամբ:  

 

 

 

 

 

Ցուլ։ Աստղերն այսօր ձեզ դրական էմոցիաներ կպարգևեն, եթե դուք առավոտից լավատեսորեն տրամադրվեք, միայն թե վերջինս այնքան էլ չի ստացվում, քանի որ ձեզ տանջում են մռայլ մտքերն ու գիշերային մղձավանջներից մնացած տհաճ նախազգացումները: Ձեր մեջ ուժ գտեք դրանք հաղթահարելու և պայծառ տրամադրությամբ օրվա գալուստը դիմավորելու համար, ինչին մեծապես կօգնեն լիցքային վարժությունները, համեղ նախաճաշը կամ էլ պարզապես սիրելի մարդու համբույրը: Օրը հարմար է զբոսանքի համար: Եթե տանից միայնակ եք դուրս գալու, ապա չի բացառվում հետաքրքիր ծանոթությունը: 

 

 

 

 

 

Երկվորյակներ։ Այս նշանի առավել պատվախնդիր ներկայացուցիչների առջև օրը բացում է անսահմանափակ հնարավորություններ: Նրանք կարող են բարձրանալ կարիերայի աստիճաններով կամ ստանալ ամենագայթակղիչ առաջարկները: Հեղինակության հարցը մղվում է առաջին պլան, իսկ ահա ֆինանսական կողմն ավելի քիչ է հետաքրքրում: Այսօր դուք հիմնականում առաջնորդվում եք ենթագիտակցությամբ, որը հուսախաբ չի անում: Անձնական հարաբերություններում լուրջ փոփոխություններ են սպասվում:

 

Խեցգետին։ Ձգտեք խուսափել մրցակցությունից, շատ քիչ է հաղթող դուրս գալու հավանականությունը: Գործնական բնույթի բանակցություններում չափազանց զգույշ եղեք. չի բացառվում, որ փորձեն ձեզ բռնացնել խոսքի վրա: Մարդկանց մեջ կողմնորոշվելու ձեր ունակությունը կօգնի արագ հասկանալ, թե ում հետ արժե գործ բռնել, իսկ ումից` որքան հնարավոր է հեռու մնալ: Հնարավոր են նոր ծանոթություններ, որոնցից մեկը լուրջ հարաբերությունների սկիզբ կդնի:

 

Առյուծ։ Այսօր ամեն ինչ չէ, որ հեշտությամբ կտրվի, սակայն դուք բավական համառ ու հետևողական եք և կհասնեք ձեր ուզածին: Կարելի է ոչ միայն ավարտին հասցնել նախկինում սկսած գործերը, այլև ձեռնամուխ լինել նորերին․ միևնույն է, բոլորում էլ հաջողության կհասնեք: Հնարավորություն կստեղծվի կարգավորելու մասնագիտական տարաձայնությունները, լուծել մի շարք կարևոր հարցեր: Հարմար օր է ղեկավարության, գործընկերների հետ գործնական հարցերով ոչ պաշտոնական շփումների համար: Ձեզ կհաջողվի բարձրացնել շրջապատի տրամադրությունը, ստեղծել տոնական մթնոլորտ:

 

 

 

Կույս։ Օրը շատ անհարթ է, լարվածությունը կարող է հասնել կրիտիկական վիճակի: Արեք այն ամենն, ինչ ձեզանից կախված է, և ձգտեք խուսափել չմտածված քայլերից, մի մոռացեք տված խոստումները: Կարող են իրենց մասին հիշեցնել տալ վաղեմի հակառակորդները. նրանց մոտ ի հայտ կգա գործողությունների նոր պլան, որի իրականացումը ձեզ վնաս կհասցնի: Զգուշավորությունը թույլ կտա շրջապատից գաղտնի պահել կարևոր տեղեկությունները:

 

Կշեռք։ Օրը ձեզ տհաճ անակնկալ կմատուցի, սակայն դուք կկարողանաք փառքով դուրս գալ ստեղծված իրավիճակից: Չի բացառվում, որ ստիպված լինեք ձեզ ոչ այնքան հաճելի մարդկանց օգնությանը դիմել: Հնարավոր են տարաձայնություններ գործընկերների հետ. երկարաժամկետ համագործակցության վերաբերյալ հարցերի քննարկումն ավելի լավ է հետաձգել: Բավական մեծ է մտերիմների հետ պատահական վիճաբանությունը լուրջ կոնֆլիկտի վերածվելու հավանականությունը: Ցանկալի չէ հեռավոր ուղևորությունն օրվա ուշ ժամերին:

 

 

 

Կարիճ։ Օրը բարենպաստ է ֆինանսական դաշտում: Ձեզ սպասվում է հաջողություն, սակայն զգույշ եղեք: Մի չարաշահեք ձեր նկատմամբ տածած վստահությունը: Ընտանեկան հարաբերությունները մի քիչ հակասական են, գլխակորույս զգացմունքներն ու սառնությունը հերթափոխում են իրար: Զբաղվեք սպորտով, մոռացեք հիվանդության մասին: Երեկոները հաճախ անցկացրեք ընկերների և մտերիմների շրջանում: Մի թերագնահատեք ձեր կարողությունները:

 

Աղեղնավոր։ Հանդարտ ու խաղաղ օր է, երբ կարելի է ավարտել վաղուց սկսած գործերը և ամփոփել արդյունքները: Պետք չէ ոչ մի տեղ շտապել, կա բավարար ժամանակ` իրավիճակը գնահատելու և ծրագրերն ի մի բերելու համար: Դուք հիանալի խորհուրդներ եք տալիս, ինչը գնահատվում է շրջապատի կողմից: Խիստ ներդաշնակ են ընտանեկան և սիրային հարաբերությունները: Օրը ձեզ պարգևում է փոխըմբռնում, շփման բերկրանք: Ուրախ լուրով կուրախացնի ձեր նկատմամբ վաղուց համակրանք տածող մարդը:

 

Այծեղջյուր։ Բարենպաստ օր է արդյունավետ աշխատելու համար: Այսօր ձեր հաջողություններն այնքան զգալի կլինեն, որ դրանք չնկատելն ուղղակի անհնար կլինի: Հնարավոր է՝ աշխատանքի համար բարձր պարգևի արժանանաք, չի բացառվում ծառայողական առաջխաղացում: Հնարավորություն ունեք գտնելու գործընկերների, ում հետ համագործակցությունը կարող է երկար տարիներ ձեզ մեծ եկամուտներ բերել: Ցավոք, ձեզ չի հաջողվում շատ ժամանակ անցկացնել մտերիմների հետ, և նրանք էլ կարող են վիրավորվել ձեր անուշադրությունից:

 

Ջրհոս։ Այսօր ձեզ չի հաջողվի խուսափել մանր կենցաղային դժվարություններից, ցավալի թյուրիմացություններից, մտերիմների հետ վեճերից, սակայն, բարեբախտաբար, դա չի փչացնում ձեր տրամադրությունը։ Դուք հասկանում եք, որ դրանք լուրջ չեն, և պահպանում եք ձեր լավատեսությունը: Օրվա երկրորդ կեսը բարենպաստ ժամանակահատված է ուղևորությունների համար: Նշանի որոշ ներկայացուցիչներին օրը խոստանում է շրջադարձային փոփոխություններ անձնական կյանքում: Եկել է բախտորոշ հանդիպումների ժամանակը, որոնցից յուրաքանչյուրը կարող է նոր գլխապտույտ սիրավեպի սկիզբ դնել:

 

Ձկներ։ Այսօր դուք ցանկանում եք ազատություն տալ երևակայությանը, սակայն այն կարող է ձեզ շատ հեռու տանել: Մինչ օդային դղյակներ կառուցել սկսելը մտածեք` արդյոք հնարավորություն չունեք ավելի հուսալի և օգտակար բան կառուցելու: Այսօր ստացվող տեղեկություններն անհրաժեշտ է ստուգել․ վտանգ կա, որ ինչ-որ մեկը ձեզ մոլորության մեջ է գցում: Օրը հարմար չէ բարդ մասնագիտական խնդիրների լուծման համար: Փորձելով պարզաբանել իրավիճակը` դուք էլ ավելի կխճճվեք: Անձնական բնույթի խնդիրները համեմատաբար հեշտ եք հարթում:

 

Новый уровень цифрового банкинга: IDBank начинает стратегическое сотрудничество с Oracle Переосмысление института президента: почему предлагается кандидатура архиепископа Микаэла Аджапахяна? «Паст»Каждый день дает такой повод: «Паст»Между Сионом и Араратом: почему в Израиле невозможен «лидер-ликвидатор»? «Паст»Сегодня последний день: кто уже подал документы в ЦИК? «Паст»Разрушение двух храмов в Степанакерте в преддверии Геноцида армян очень знаково – САРСоюзники США Персидского залива и Азии обратились за финансовой поддержкой на фоне конфликта вокруг ИранаЦены на нефть превысили отметку в 100 долларов за баррельКатоликос возглавит молитву в Цицернакаберде, а Эчмиадзин проведет литургию в память жертв ГеноцидаМеждународный день Земли: Idram&IDBankУкраина обратилась к Турции с просьбой организовать встречу Зеленского и ПутинаКредит «Новый партнер» набирает популярность среди клиентов ВТБ (Армения)Индия может не разрешить запуск услуг Starlink из-за неправомерного использования в ИранеUcom объявляет о запуске программы управления углеродным следомВ США пройдет выставка «Оставшиеся» — об армянской общине СтамбулаВ Москве заявили, что вступление Армении в ЕС сократит приток туристов из России и ИранаAxios: Трамп дал Ирану несколько днейАппарат омбудсмена Армении ответил на сообщение Рубена Варданяна из бакинской тюрьмыМинобороны США запросило 11,7 миллиарда долларов «на сдерживание Китая»Юнибанк выпустил долларовые облигации с доходностью 5,6% Повышают немного пенсии, а цены стремительно взлетают: «Паст»ГД-вские против своего лидера: «Паст»Честолюбивый Гюмри снова отверг Пашиняна: «Паст»Idram и IDBank — среди участников Career City Fest 2026Сегодня — последний год памяти Геноцида армян. СуренянцМалхас Амоян признан лучшим борцом Европы 2025 годаВТБ (Армения) расширяет возможности оплаты для туристов из России Китай осудил захват США иранского грузового судна как «принудительный перехват»Эдмон Марукян пояснил собственное заявление на съезде партии «Светлая Армения»Фильмы Лилит Казарян и Марианны Мовсесян стали победителями Всероссийского фестиваля «КиноСфера»Шок в семье легенды: Шер узнала о тайной внучке спустя годыКНДР провела испытания модифицированных тактических ракет «Хвасонпхо-11ра»В Германии созовут Совет безопасности из-за ситуации с поставками топливаАдвокат: Суд отклонил ходатайства об аресте директора сети пиццерий «Ташир» Вагинака Газаряна и Маиса БагумянаСуд в Иерусалиме отменил показания Нетаньяху по делу о коррупцииCNN: Иран просит США смягчить санкции и разморозить активыУтверждается, что Оник Гаспарян во время войны действовал под давлением приказов Пашиняна и в атмосфере страха․ Арам Габрелянов,,Сильная Армения с Россией ". Партия СКП судя по всему выдвигается на парламентские выборы Прямое указание? Почему власти в замешательстве? «Паст»Ходят по домам и расспрашивают: «Паст»Паспортные тени: кому будут доступны наши биометрические данные? «Паст»Жестокость полиции и опасения властей: что зафиксируют европейские чиновники? «Паст»Великобритания и Франция объявили о совместном плане по защите свободы судоходства В Грузии заявили, что ЕС должно быть стыдно за беспорядки в других странахТяжелоатлет Артём Асликян завоевал полный комплект медалей на первенстве РоссииФильм «Бимбат. Жизнь над Землей» Александра Мартиросова получил Гран-при «Циолковского»Премьер Британии уволил замглавы МИД из-за утраты доверияГрант Акопян назначен Генеральным исполнительным директором и Председателем Директората Конверс Банка Самолет НАТО провел разведку над Черным морем у границ УкраиныГлавы МИД ЕС на следующей неделе обсудят 20-й пакет санкций против России