Մեծ Բրիտանիան կմեծացնի «անկայուն» երկրների ֆինանսական աջակցության ծավալները
МЕЖДУНАРОДНОЕՄեծ Բրիտանիայի կառավարությունը «անկայուն» երկրների ֆինանսական աջակցության ծավալները պլանավորած 30 տոկոսից կմեծացնի մինչեւ 50 տոկոս։ Այս մասին հայտնում է «ՌԻԱ Նովոստի»-ն՝ վկայակոչելով վարչապետ Դեւիդ Քեմերոնի հայտարարությունը։
«Արտասահմանյան երկրների աջակցության բյուջեն մեզ դարձնում է այն երկիրը, որն աշխարհում բոլորից արագ է արձագանքում սուր իրավիճակներին։ Միջազգային զարգացման նախարարության բյուջեում առաջնայնությունը խոցելի պետություններին տալն այդ օգնությունը դարձնում է մեր ռազմավարության առավել հիմնարար մասը, որն ուղղված է մեր երկրի անվտանգության ապահովմանն ու Բրիտանիայի դիրքերի պահպանմանը՝ որպես «մեղմ ուժի» համաշխարհային առաջնորդի»,- ասել է Քեմերոնը։
1
Россия представляет на выставке «ADEX-2026» в Баку масштабную экспозицию
2
Рубеж| Важно оценить, что происходит на армяно-азербайджанской границе․ Аршак Карапетян
3
Мы — рабочая сила, которая пашет на иностранное государство?
4
«Бойня» на Амулсаре. Манифест отступничества, экологического преступления и заговора против государс...
5
Ucom вместе с FPWC примет участие в COP17, представив результаты многолетнего экологического сотрудн...



