Արդյոք վերամարմնավորում գոյություն ունի՞. զույգ փոքր աղջիկների առեղծվածային պատմությունը
ЛАЙФ
Արդյո՞ք վերամարմնավորում գոյություն ունի: Past.am-ի ներկայացրած այս պատմությունը մտածելու տեղիք է տալիս:
Մինչև 1957 թ-ի մայիսի 5-ի ողբերգությունը, Ջոն Փոլոքը կնոջ ու երկու՝ 6, 11 տարեկան դստրերի հետ իդեալական կյանքով էին ապրում Անգլիայի Հեքսամ քաղաքում: Սակայն մայիսի 5-ին կատարվեց սարսափելին: Վթարի արդյունքում մահացան 2 աղջիկները:
Ամուսինները ծանր վիճակում էին, բայց չէին կորցնում հույսը, որ կրկին երեխա կունենան: Եվ այսպես նրանց աղոթքները տեղ հասան, երբ մեկ տարի անց լույս աշխարհ եկան երկվորյակ քույրեր: Ահա հենց այս պահից էլ սկսվում են տարօրինակությունները այս ընտանիքում:
Նախ նորածինների մասին հոգ տանելիս Ջոնը նկատում է, որ զույգերից 2-ն էլ իրենց վրա ունեն նույն նշանները, որոնք ունեցել են իրենց 2 մահացած երեխաները` կրկին ի ծնե: Հաջորդ տարիները քիչ թե շատ միապաղաղ էին Փոլոքների համար: Երբ զույգերի 3 տարին լրացավ, նրանք տեղափոխվեցին ուրիշ քաղաք: Մի անգամ ընտանիքը կրկին Հեքսամ եկավ: 4-ամյա զույգ քույրերը սկսեցին անվանել վայրերը, որոնք նրանց ծանոթ էին, չնայած նրան, որ երբեք այդ տեղերում չէին եղել: Ծնողները ապշած էին: Նրանք մահացած երեխաների հին խաղալիքները ցույց տվեցին զույգերին, և աղջիկները ճշտորեն տվեցին յուրաքանչյուր տիկնիկի ու խաղալիքի անունը: Ջոնն ու կինը սկսեցին մտածել, որ զույգ քույրերը ինչ-որ ձևով իրենց վթարված երեխաների վերամարմնավորումներն են:
Մեկ այլ տարօրինակ դեպք, որ տեղի ունեցավ նրանց հետ, այն էր` երբ ընտանիքը անցնում էր կայանած, բայց դատարկ մեքենայի կողքով, աղջիկները սկսեցին հիստերիայի մեջ ընկած գոռալ ... Մեքենա~ն: Այն գալիս է մեզ հարվածելու:
Տարօրինակ հիշողությունները շարունակեցին երեխաներին տանջել մինչև 5 տարեկան դառնալը: Դրանից հետո նրանք վերջապես ապրեցին իրենց սովորական ու սեփական կյանքով: Ջոնն ու կինը պնդում են, որ երբեք փոքրերին չեն տեղեկացրել մեծ դստրերի մահը:
Արդյո՞ք վերամարմնավորում գոյություն ունի: Այս պատմությունը մտածելու տեղիք է տալիս:




















































