Դինքին սպանած Օգյուն Սամասթը ցանկանում է նոր ցուցմունքներ տալ
МЕЖДУНАРОДНОЕՀրանտ Դինքի սպանության իրականացման համար 22 տարվա ազատազրկման դատապարտված Օգյուն Սամասթը նոր ցուցմունքներ տալու պահանջով դիմել է դատարան։
Թուրքական Mynet կայքի փոխանցմամբ՝ Դինքի ընտանիքի փաստաբաններից Հաքան Բաքըրջըօղլուն հայտնել է, որ անչափահասների համար նախատեսված դատարանում 22 տարվա ազատազրկման դատապարտված Օգյուն Սամասթի դատական գործը միացվել է Դինքի սպանության գլխավոր գործին, որն ընթանում է ծանր հանցագործությունների գործերով Ստամբուլի 5-րդ դատարանում։
Դինքի փաստաբանը նշել է, թե Օգյուն Սամասթը դիմել է դատարանի նախագահին՝ խնդրելով իրեն Քոջաելիի բանտից տեղափոխեն Ստամբուլի բանտերից մեկը, որպեսզի Դինքի սպանության գործերով նոր ցուցմունքներ տա։
1
Россия представляет на выставке «ADEX-2026» в Баку масштабную экспозицию
2
Рубеж| Важно оценить, что происходит на армяно-азербайджанской границе․ Аршак Карапетян
3
Мы — рабочая сила, которая пашет на иностранное государство?
4
«Бойня» на Амулсаре. Манифест отступничества, экологического преступления и заговора против государс...
5
Ucom вместе с FPWC примет участие в COP17, представив результаты многолетнего экологического сотрудн...



