Ереван, 29.Март.2026,
00
:
00
ВАЖНО


Գիրանալն իրո՞ք վտանգավոր է և պե՞տք է արդյոք պայքարել դրա դեմ

ՀԱՆՐԱՀԱՅՏ ՄՈԼՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Մենք գիտենք, որ...

Մարդու քաշի նորմայից ավելի յուրաքանչյուր կիլոգրամը իրենից վտանգ է ներկայացնում, և պետք է այն բերել նորմայի: 

Իրականում այնքան էլ այդպես չէ:

Ամբողջ հարցն այն է, որ անհայտ է, թե որն է մարդու նորմալ քաշը: Իհարկե, կա ընդունված բանաձև՝ «տղամարդու նորմալ քաշը պետք է լինի հասակի թվից հանած 100, հանած 10 տոկոս», «կնոջ նորմալ քաշը պետք է լինի հասակի թվից հանած 100, հանած 15 տոկոս»: Սակայն ներկայումս այս բանաձևը չի օգտագործվում, քանի որ, հասակից և սեռից բացի, կան նաև մի շարք այլ գործոններ, օրինակ՝ տարիքը, նյութափոխանակության առանձնահատկությունները, ժառանգականությունը և այլն: Այս գործոնները այնքան շատ են, որ, օրինակ, 158 սանտիմետր հասակ ունեցող կնոջ համար իդեալական քաշը կարող է տատանվել 51-ից 67 կիլոգրամի սահմաններում: Այսինքն, «իդեալական քաշ» հասկացությունը ստանում է հարաբերական իմաստ: Նշենք, որ վերջին 30 տարվա ընթացքում, ըստ ամերիկյան բժիշկների, այդ հասկացությունը աճել է մի քանի կիլոգրամով: Բանն այն է, որ վերջնական իմաստով «իդեալական քաշ» հասկացության տակ մենք հասկանում ենք ավելի շուտ այն քաշը, որի դեպքում մաքսիմալ ավելանում է կոնկրետ մարդու կյանքի տևողությունը: Կարելի է բազմաթիվ հրապարակումներ գտնել այն մասին, որ ավելորդ քաշը նպաստում է սիրտ-անոթային հիվանդությունների, արթրիտի, դիաբետի, հիպերտոնիայի, քաղցկեղի և այլ հիվանդությունների զարգացմանը: Բայց այս ամենից չի կարելի եզրակացություն անել, որ այս բոլոր հիվանդությունների առաջացման պատճառը ավելորդ քաշն է: Բանն այն է, որ ավելի հաճախ լինում է հակառակը՝ ինչ-որ հիվանդություն է հանգեցնում քաշի ավելացմանը: Ցանկացած հետազոտության դեմ այն մասին, որ ավելորդ քաշ ունեցողները ավելի կարճ են ապրում և ավելի հաճախ հիվանդանում, կարելի է բերել այդ ամենը հերքող այլ հետազոտություն: Ի դեպ, հետազոտությունները ցույց են տալիս, որ գեր մարդիկ ավելի քիչ են հիվանդանում ստամոքսի խոցով և մի շարք այլ հիվանդություններով, բացի այդ, նրանք ավելի քիչ են ինքնասպանություն գործում: Անգամ հաստատվել է, որ, այսպես կոչված, իդեալական քաշից 10 կիլոգրամ ավելի քաշ ունեցողները ավելի երկար են ապրում, քան իդեալական քաշ ունեցողները: Վերջին հետազոտությունները ցույց են տվել, որ կան երկու տեսակի ճարպային բջիջներ: Կան պաթոլոգիկ համարվող ճարպային բջիջներ, որոնց քանակի պակասեցումը անկասկած դրական է ազդում առողջության վրա: Բայց կան նաև նորմալ ճարպային բջիջներ, որոնց դեմ պայքարել ոչ միայն պետք չէ, այլ նաև վտանգավոր է առողջության համար: Համարվում է, որ գեր մարդկանց միայն 5 տոկոսի դեպքում է, որ պետք է հեռացնել ավելորդ ճարպային բջիջները: Այս ամենից միանգամայն պարզ է դառնում, որ գիրացման դեմ պայքարող տարբեր մարդկանց և կազմակերպություններին հետաքրքրում է ոչ թե անհատի առողջությունը, այլ, ինչպես միշտ, այդ անհատի դրամապանակը: Իրականում բացարձակապես ապացուցված չէ, որ մի քանի ավելի կիլոգրամ ունենալը վտանգ է ներկայացնում մարդու կյանքի և առողջության համար: 

Այն, որ քաշն այնքան էլ կապ չունի առողջության հետ, կարելի է ցուցադրել հետևյալ օրինակով: Համարվում է, որ ճաղատները ավելի շատ են փող վաստակում, բայց դա չի նշանակում, որ ճաղատներն ավելի խելացի են, կարելի է քաչալանալ և փող վաստակել: Ուղղակի ճաղատանալը նշան է, որ մարդն արդեն հասունացել է՝ տարիքի հետ կապված: Այսինքն, հարստանալուն նպաստում է ոչ թե ճաղատությունը, այլ ուրիշ գործոն, այս դեպքում՝ տարիները, փորձառությունը: Նույն կերպ գեր մարդու մոտ հիվանդության զարգացմանը կարող է նպաստել ոչ թե գիրությունը, այլ ցանկացած այլ գործոն: Իհարկե, խոսքը աննորմալ, երեք չորս անգամ ավելի քաշ ունենալու մասին չէ, ինչը ոչ միայն հիվանդությունների աղբյուր է, այլ ինքնին հիվանդություն:

Նյութը հրապարակման պատրաստեց Past.am-ը

Как за одну ночь становятся «независимыми»? «Паст»Примитивный, устаревший пропагандистский «трюк»: «Паст»Привилегированное правосудие? Когда закон не одинаков для всех: «Паст»Сходство с вождем, ставшее судьбой: Георгий СаакянАрмянская пара — в топ-8 ЧМ-2026 с лучшим результатом в карьереПризнание на высшем уровне: Тамара Варданян получила Благодарность Президента Российской ФедерацииМинистры иностранных дел Ирана и России провели переговоры«“Западный Азербайджан”: экспансия под прикрытием возвращения» «От Ватикана до политики экспансии: истоки проекта “Западный Азербайджан”» Скончался видный государственный деятель Армении Левон СаакянMWM: Израиль потерял 21 танк за день, это самые масштабные потери за 40 летВ Румынии прогнозируют рост цен на хлеб на 35% из-за конфликта вокруг ИранаВ ООН опасаются дальнейшей эскалации на Ближнем ВостокеВ Польше ввели пособие для алкоголиковWSJ: восстановление техники США после ударов Ирана может стоить $1,4-2,9 млрдСледующее заседание Евразийского межправсовета пройдет 6-7 августаУниверситеты США возвращают устные экзамены из-за искусственного интеллектаUnity от Ucom — лучшая фиксированная сеть в Армении Исаагулян: идею «Западного Азербайджана» Алиеву предложил Пашинян 1% idcoin в рамках TOON EXPO 2026 от IDBankОлимпийский спорт должен объединять, а не становиться ареной политических кампаний Эксперт: угроза Пашиняна о войне показывает качество того мира, который он якобы строит Еще одно предвыборное «видение», необходимость в котором год назад «отсутствовала»: «Паст»Анекдот бывшего министра обороны об «оружии Никола»: «Паст»60 миллионов долларов США: Америабанк присоединился к финансированию строительства дата-центра ИИ Firebird в Армении Народ — с Церковью: в поддержку Святого Эчмиадзина петиция за рекордно короткое время собрала 50 000 подписей: «Паст»От «возвращения миллиона» к репарациям: требования Баку ужесточаются, Ереван — молчит. Нахапетян Курс финансовой грамотности в ЕГУ: Idram и IDBankЭксперт из Ирана заявил о возможной операции против ОАЭ и Бахрейна в случае наземного вторжения СШАПлан ликвидации Армении. Что скрывается за термином «Западный Азербайджан»?Армянские фигуристы Карина Акопова и Никита РахманинThe Telegraph: Президент Германии сравнил Трампа с ПутинымЭкс-омбудсмен Армении назвал поведение Пашиняна поведением человека, лишенного мужской честиСаакашвили заявил о «рейдерском захвате» Грузинской церквиЦены на нефть упали более чем на 4% Американское издание The San Diego Union-Tribune опубликовало большой материал об АрменииС начала войны с Ираном в Израиле были госпитализированы более 5000 человекВладимир Варданян избран судьей Конституционного суда АрменииОт Арцаха к Еревану: следующий этап азербайджанской экспансииКогда земля уходит из-под ног: «Паст»Новая манипуляция «войной» и «миром»: «Паст»Соответствуют ли действительности «тревожные звонки» о том, что в продуктах питания находят «камень и металл»? «Паст» Журнал Global Finance признал Америабанк лучшим банком года в Армении Угроза национальной идентичности армянского народа: «Паст»IDBank предупреждает о мошенничестве под видом удаленной работыЦеленаправленные действия против арцахцев координируются на государственном уровне: Гехам СтепанянОтказ в поездке Гарегина II вызвал негативную реакцию: адвокатTasnim: Иран готовит новые сюрпризы, Трампу следует оторваться от телефона и смотреть в небоМИД РФ: Лавров и Арагчи обсудили ситуацию с конфликтом вокруг ИранаAl Jadeed: Израиль обстрелял фосфорными боеприпасами Рас-эн-Накуру на юге Ливана