Պենտագոնն արգելել է ամերիկացի զինվորականներին մոտենալ Փարիզին
МЕЖДУНАРОДНОЕԱՄՆ պաշտպանության նախարարությունն արգելել է իր աշխատակիցներին այցելել Փարիզ: Ինչպես գրում է The Washington Post-ը, համապատասխան հրամանը հրապարակել է ԱՄՆ Զինված ուժերի եվրոպական հրամանատարությունը (EUCOM):
Եվրոպայում գտնվողն ամերիկացի զինվորականներին, քաղաքացիական անձնակազմին եւ նրանց ընտանիքի անդամներին հանձնարարվել է չմոտենալ Փարիզին 50 կմ-ից մոտիկ: Նրանք, որոնց անհրաժեշտ է անհետաձգելի գործերով այցելել Փարիզ, պետք է իր ղեկավարությունից թույլտվություն ստանա, հաղորդում է «ՌԻԱ նովոստին»:
«Նախազգուշական այդ միջոցն ուղղված է սեփական աշխատակիցների պաշտպանությանը: Բացի այդ, այդ որոշմամբ մենք նվազեցնում ենք զբոսաշրջային հոսքը դեպի Ֆրանսիա, մինչ այդ երկրի իշխանությունները հետաքննություն են իրականացնում»,-հայտարարել են Պենտագոնում:
1
Молдавские уроки: почему правительство Армении не уходит? «Паст»
2
Оппозиция Грузии отказалась от мандатов и получила обратный эффект: Нарек Карапетян
3
Вопрос об аресте Чалабяна дошел до Европейского парламента: «Паст»
4
Правовой терроризм как начало падения власти: пример Гагика Царукяна и горькие уроки истории: «Паст»
5
Поздравление лидера движения «Всеармянский фронт» по случаю Дня Конституции Армении



