Նաիրա Զոհրաբյանը ավանդական ընտանիքի գաղափարի կողմնակիցն է և ԱԺ-ի միջադեպի ժամանակ էլ շատ ճիշտ դիրքերից հանդես եկավ
БЛОГԿարեն Հակոբյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է.
Մարտի 5-ին ԱԺ դահլիճում տեղի ունեցած միջադեպը որոշ շրջանակներ փորձում են այլ կերպ ներկայացնել, թե իբր դա Նաիրա Զոհրաբյանի կողմից էր կազմակերպված և նմանատիպ անհեթեթ մեկնաբանություններ անում: Այդ միջադեպի կապակցությամբ շրջանառվեց նույն հանձնաժողովի անդամ ԱԺ պատգամավոր Մարիա Կարապետյանի անունը ում հրավերով էլ ըստ էության այդ տրանսգենդերը հայտնվել էր ԱԺ-ում: Եվ փոխանակ ընդունեն եղելությունը, փորձում են մանիպուլացնել իրավիճակն ու շահարկել ԲՀԿ-ի անունը: Չի ստացվելու տիկին Մարիա Կարապետյան, ԵՄ Ձեզ է «Քաջ կին» մրցանակին արժանացրել, ոչ թե Նաիրա Զոհրաբյանի, սա ուղղակի չենք ասում, այլ որպեսզի ոմանք ճիշտ ենթադրություններ անեն և ինչպես այսօր ԲՀԿ ղեկավարը լրագրողների հետ ճեպազրույցում ասաց, ԲՀԿ-ն միշտ պաշտպանելու է ավանդական ընտանիքի գաղափարը և այս հարցում ևս կանգնած են լինելու Նաիրա Զոհրաբյանի կողքին, ով ըստ էության մարտի 5-ի այդ միջադեպի ժամանակ հենց այդ գաղափարն էլ պաշտպանում էր, երբ տրանսգենդերին դուրս հրավիրեց դահլիճից անհարգալից վերաբերմունքի համար:
Ինչ վերաբերվում է այն խոսակցություններին, թե ինչի Նաիրա Զոհրաբյանը չընդհատեց այդ ելույթը, ապա ուզում եմ հիշեցնել, որ Զոհրաբյանը Մարդու իրավունքների և հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահն է և կոռեկտ չէր լինի, եթե նա ընդհատեր ելույթը, բացի այդ դա կդիտարկվեր նաև ազատ խոսքի դեմ ուղղված քայլ: Մի խոսքով բոլոր ասպեկտներով էլ դիտարկված Զոհրաբյանի քայլը ճիշտ էր, իսկ ով իրականում կազմակերպել էր այդ ամենը, այսօր էլ շարունակաբար փորձում էր պաշտպանել տրանսգենդերների շահերը, ելույթում ինչ-որ տարօրինակ զուգահեռներ տանելով: Չփորձեք արհեստականորեն այդ միջադեպը կապել ԲՀԿ-ի անվան հետ, դա չի ստացվելու, ոնց եփել եք այս ճաշը բարի եղեք ինքներդ էլ կերեք:

1
WSJ: Иран отказался приостанавливать обогащение урана в ходе переговоров с США
2
К каким ещё мерам прибегнет Пашинян, чтобы сорвать Собрание епископов? «Паст»
3
Новые подробности: на напряжённость между телеком-операторами и платёжно-расчётными организациями от...
4
Копыркин: Москва готова к обсуждениям возможности подключения России к проекту «Маршрут Трампа»
5
Теперь от чего «расстроены» ГД-вцы? «Паст»