Զապորոժիեի հայկական համայնքը նշել է Ս.Մարիամ Աստվածածնի Ավետման տոնը (լուսանկարներ)
ОБЩЕСТВОԱպրիլի 7-ին հայ առաքելական եկեղեցու Ուկրաինայի թեմի առաջնորդ Տեր Մարկոս եպիսկոպոս Հովհաննիսյանն այցելել է Զապորոժիե: Նրա այցը կատարվել էր Ս.Մարիամ Աստվածածնի Ավետման տոնի նախաշեմին, որը նշվում է թե՛ ուղղափառ քրիստոնյաների, թե՛ Հայ Առաքելական եկեղեցու հետևորդների կողմից: Այս օրը՝ մայրության եւ գեղեցկության տոնը, նշվում է նաեւ հայ ժողովրդի կողմից:
Տոնի առթիվ պատարագ մատուցվեց հայ առաքելական եկեղեցու Զապորոժիեի տաճարում, ապա տոնական արարողություններից հետո եկեղեցու տարածքում կայացավ տեղի հայկական պարի եւ վոկալ խմբի երիտասարդ ուսանողների համերգը:
Ի դեպ, Զապորոժիեի հայ համայնքում ազգային տոները միշտ էլ մեծ մասշտաբայնությամբ են նշվում: Համայնքի ղեկավար Արտաշ Սարգսյանի ջանքերով, հայերը Զապորոժիեում չեն կտրվում հայկական ավանդույթներից, հակառակը՝ դրանք պահպանում և փոխանցում են սերունդներին:
Զապորոժիեի շրջանի հայերի միության փոխնախագահ Ռուդոլֆ Հակոբյանն ընդգծել է, որ Ս.Մարիամ Աստվածածնի Ավետման տոնը տարբեր ժողովուրդների եւ դավանանքների համար խորհրդանշում է բարի կամքի մարդկանց միասնությունը. «Բոլոր ուկրաինացիները, անկախ իրենց կրոնից ու էթնիկ ծագումից, մեկ ժողովուրդ են: Մենք բոլորս միավորվում ենք մեր ընդհանուր հայրենիքի շուրջ, անկախ ու ինտեգրված ուկրաինական պետության գաղափարի շուրջ, մեր հասարակության եւ երկրի ստեղծման եւ զարգացման ցանկության շուրջ»,-ասել է Ռուդոլֆ Հակոբյանը:
Միջոցառման հյուրերն էին Զապորոժիեի հայկական համայնքի ներկայացուցիչներ, Զապորոժիեի շրջանի ազգային փոքրամասնությունների ասոցիացիայի նախագահ Նոուֆալ Համդանին, Զապորոժիեի շրջանի պետական կառավարման վարչության տնօրեն, մշակույթի, ազգության եւ կրոնի բաժնի տնօրեն՝ Վլադիսլավ Մորոկոն:









1
Очередной митинг: чем недовольны сотрудники государственных структур? «Паст»
2
Почему власти «паникуют»? «Паст»
3
Тупик одностороннего мира: когда Армения говорит о будущем, а Азербайджан формирует поколение, полно...
4
Какие аудиозаписи и документы собирается опубликовать бывший министр обороны? «Паст»
5
Мишель Пфайффер говорит, что стала жить «более осмысленно» после того, как стала бабушкой



