Ջերարդը հոգնել է Լեմպարդի հետ համեմատություններից
СПОРТԱմերիկյան «Լոս Անջելես Գելաքսիի» կիսապաշտպան Սթիվեն Ջերարդը նշել է, որ հոգնել է Անգլիայի հավաքականում իր նախկին թիմակից Ֆրենկ Լեմպարդի հետ համեմատություններից:
«Ես հույս ունեի, որ MLS տեղափոխությունից հետո մարդիկ կդադարեն ինձ համեմատել Լեմպարդի հետ: Նա իսկական լեգենդ է եւ մեկն է այն ֆուտբոլիստներից, որը կօգնի բարձրացնել լիգայի մակարդակը: Սակայն երկուսս էլ ավարտել ենք ելույթներն Անգլիայի հավաքականում, եւ ես չեմ հասկանում, թե ինչու է պետք դարձյալ անդրադառնալ այդ թեմային»,- 35-ամյա անգլիացու խոսքը մեջբերում է Daily Mail-ը:
Հիշեցնենք, որ անգլիացի 2 կիսապաշտպաններն այս մրցաշրջանից առաջ էին տեղափոխվել MLS, որում Լեմպարդը խաղում է «Նյու Յորք Սիթիի» կազմում:
1
Рубеж| Важно оценить, что происходит на армяно-азербайджанской границе․ Аршак Карапетян
2
«Бойня» на Амулсаре. Манифест отступничества, экологического преступления и заговора против государс...
3
Ucom вместе с FPWC примет участие в COP17, представив результаты многолетнего экологического сотрудн...
4
Тайные инспекторы Michelin в Армении: кто может получить первую звезду?
5
Риторика Баку не приведет к миру․ Аршак Карапетян



