Արարատի մարզում երկու եղբայր «Արմավիր» ՔԿՀ-ի բուժակին կաշառք են տվել` հորը բջջային հեռախոսներ փոխանցելու դիմաց. Shamshyan.com
ОБЩЕСТВОShamshyan.com-ի տեղեկություններով` ապրիլի 5-ին ոստիկանության Արարատի մարզային վարչության քրեական հետախուզության բաժնի ծառայողներն Այնթափ գյուղից ոստիկանության Մասիսի բաժին են բերման ենթարկել նույն գյուղի բնակիչներ, 16-ամյա Խ. Գ.-ին և 29-ամյա Գևորգ Գրիգորյանին:
Աղբյուրի փոխանցմամբ` բերման ենթարկվածները եղել են Գ. Գրիգորյանի վարած ՎԱԶ-2121 մակնիշի 36 AՍ 597 համարանիշի ավտոմեքենայում: Ոստիկանները պարզել են, որ նույն օրը, 20:00-ի սահմաններում, Խ. և Գ. Գրիգորյանները Գետափնյա գյուղում հանդիպել են Գեղանիստ գյուղի բնակիչ, 54-ամյա Արմեն Մնացականյանին, որպես կաշառք նրան են փոխանցել 50 հազ. դրամ, ինչի դիմաց Ա. Մնացականյանը 4 բջջային հեռախոս պետք է տեղափոխեր «Արմավիր» քրեակատարողական հիմնարկ՝ իրենց հորը` դատապարտյալ Անդրանիկ Գրիգորյանին փոխանցելու համար:
Կայքը գրել է, որ ապրիլի 6-ին ոստիկանները Ա. Մնացականյանին իր Mercedes մակնիշի 35 RX 427 համարանիշի ավտոմեքենայով բերման են ենթարկել ոստիկանության Մասիսի բաժին, որտեղ Ա. Մնացականյանը ոստիկաններին է ներկայացրել 4 բջջային հեռախոսները: Փաստի առթիվ ոստիկանության Մաիսիս բաժնի հետաքննչական բաժանմունքում կաշառակերության հատկանիշներով նյութեր են նախապատրաստվում: Ա. Մնացականյանը, Խ. և Գ. Գևորգյանը բաց են թողնվել:
Աղբյուրը նշել է, որ Ա. Մնացականյանը աշխատում է «Արմավիր» քրեատարողական հիմնարկում` որպես բուժակ, 3-րդ կարգի մասնագետ:



