Ереван, 27.Январь.2026,
00
:
00
ВАЖНО


Մի շարք իրավունքներ են խախտվել, իսկ անցումային արդարադատությունը նախորդ իշխանության ժամանակ տուժած անձանց իրավունքների վերականգնումն է. Նիկոլայ Բաղդասարյան

ОБЩЕСТВО

Տարբեր պատգամավորներով ձեռնամուխ ենք եղել ուսումնասիրելու, թե անցումային արդարադատության ինչ մեխանիզմներ պետք է ներդնել. Tert.am-ի հետ զրույցում ասաց «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Նիկոլայ Բաղդասարյանը: Նա նշեց, որ ինչպես վարչապետն է ներկայացրել, այս գործընթացի մանդատը տրվել է ԱԺ-ին:

«Այսինքն՝ այդ աշխատանքային խումբը, որը կնախապատրաստի անհրաժեշտ օրենքների նախագծեր, կլինի ԱԺ-ում և հնարավորություն կընձեռի մանդատի շրջանակներում ներգրավել ոչ միայն իշխանություն ներկայացնող ֆրակցիան, այլ նաև ընդդիմադիր մյուս խմբակցությունները և այն քաղաքական ուժերը, որոնք ներկայացված չեն ԱԺ-ում, նաև հնարավորություն կընձեռվի քաղաքացիական հասարակության ներկայացուցիչներին մասնակցել այդ օրենքների և իրավական ակտերի մշակմանը»,-ասաց նա:  

Բաղդասարյանի խոսքով՝ անհրաժեշտ է լուրջ ուսումնասիրություններ կատարել, շատ ավելի պատգամավորներ ներգրավել, փորձագետների հետ աշխատել, նաև միջազգային կազմակերպությունների հետ խորհրդակցել. «Պետք է չսխալվել»,- ասաց նա:

Հարցին, թե որպես աշխատանքային խմբում ներգրավված պատգամավոր, ըստ նրա, ի վերջո ի՞նչ են նախատեսում անցումային գործընթացին ուղղված այդ նախագծերը, Նիկոլայ Բաղդասարյանը պատասխանեց, որ անցումային արդարադատությունը որոշ խումբ անձանց իրավունքների վերականգնումն է, որոնք տուժել են նախորդ իշխանության ժամանակ:

«ՀՀ-ում կան խորքային խնդիրներ, իհարկե երկրի ներսում չեն եղել պատերազմական գործողություններ, սակայն եղել են տնտեսական հանցագործություններ, եղել է գույքային  իրավունքների խախտում, եղել է աշխատանքային իրավունքի խախտում, ընտրական իրավունքի խախտում, և այս բոլոր անձանց իրավունքները, որոնք այդ ընթացքում խախտվել են, պետք է վերականգնվեն՝ համապատասխան հատուցում, փոխհատուցում, վնասի վերականգնում, աջակցություն տրամադրելու ձևով»,- ասաց նա:

Ըստ Նիկոլայ Բաղդասարյանի՝ 2008թ. մարտի 1, 2-ին տուժածներին աջակցություն տրամադրելու մասին նախագիծը, որին ԱԺ պետաիրավական հանձնաժողովը դրական եզրակացություն է տվել, ևս անցումային արդարադատության գործիքակազմերից մեկն է:

Հարցին, թե արդյոք անցումային արդարադատության առաջարկությունների մեջ կլինի՞ այնպիսի գործիքակազմ, որպեսզի ինչպես ընդդիմադիրներն են մատնանշում, «ապօրինի» ձևով հարստացած նախկին պաշտոնյաները պատասխանատվության ենթարկվեն, որոնց դեմ եղած ապացուցողական բազան բավարար չէ իրավական գործընթաց սկսելու համար, Նիկոլայ Բաղդասարյանն ասաց, որ մասամբ այդ խնդրի հետ կապ ունի:

«Անցումային արդարադատությունը պատասխանատվության ենթարկելու գործիքակազմ չունի, ինքն իրենից ներկայացնում է վերականգնողական մոտեցում, իհարկե, պատժողական արդարադատությանն է վերաբերում, բայց պատասխանատվության ենթարկում են քննիչները, այնուհետև գործն ուղարկվում է դատախազին, դատախազը՝ դատարան, և դատարանը քննում է:

Ոչ մի պետությունում դրան չի վերաբերել, պետություններ կան, որտեղ եղել են ռազմական գործողություններ, և այդ ռազմական գործողությունների արդյունքում կատարվել են ռազմական  հանցագործություններ, և այդ պետություններում ստեղծվել են արտակարգ դատավորներ, բայց մեր պետությունում, քանի որ նման իրավիճակ չկա, դրա կարիքն էլ չկա:

Այսինքն, մենք արտակարգ դատարաններ ստեղծելու կարիք չունենք, ունենք դատական համակարգ, ունենք Քրեական դատավարության օրենսգիրք, Քրեական օրենսգիրք, և եթե հանցագործություններ կատարած անձինք լինեն, ապա քրեական դատավարության շրջանակում այդ գործերը կքննեն դատարանները, և այդտեղ անցումային արդարադատությունն անելիք չունի»,- ասաց նա:

Что подарить мужчинам 28 января: Idram&IDBankКомпания Idram провела урок финансовой грамотности для участников RobotonО платежах за услуги «Вива Армения» через IdramНовая Мишель Обама: смелый стиль, подтянутая фигура и сияющее лицоВремя близко и мы сделаем все «По-нашему»: послание Самвела КарапетянаЗеленский подтвердил новую трехстороннюю встречу на этой неделе«Аякве»: Власти Армении пытаются добиться отмены регистрации инициативы в качестве наблюдательной миссииМинистр: в 2025 году зафиксировано первое рождение олененка в дикой природеЕС готовит инвестиционный пакет в поддержку ГренландииАрмянский храм XV века в Феодосии под угрозой разрушенияАзербайджан в 2025 году экспортировал в Армению топливо более чем на $788 тыс.Лидер партии обвинил власти в игнорировании угрозы «Западного Азербайджана»: «Прячут голову в песок» То, что делает Церковь, исходит только и только из интересов армянского народа и Армянской государственности: «Паст»Большая авантюра: что ждет долю США в размере 74 процентов? «Паст»Кому выгоден подход «отвергать всех»? «Паст»Властям не нужны ни объективные наблюдатели, ни справедливые выборы։ «Паст»Айк Мартиросян стал победителем Международного шахматного турнираАпелляционный суд отменил оправдательный вердикт в отношении троих членов движения «Тавуш за Родину»Кэшбэк до 2% с картами IDBank Mastercard и ArCaФотограф Армен Амбарцумян удостоен награды ISPWPПрезидент США: Путин пойдет на уступкиИспания приветствует прогресс в процессе нормализации отношений между Азербайджаном и АрмениейИнспекционный орган по надзору за рынком Армении в 2025 году выписал штрафы на сумму более $1,1 млн.Самые дорогие сумки Мелании Трамп: крокодиловая Birkin за сотни тысяч долларов и другие люксовые сокровищаПарламент Армении одобрил в первом чтении законопроект о внесении поправок в Избирательный кодексТрамп: США в вопросе Гренландии могут делать «все, что захотят»ААЦ подала два иска против Степана АсатрянаЗа пределами политических лозунгов — вопрос экономической ориентации Армении Рынок ЕАЭС без промышленной динамики: экономический тупик Армении ВТБ (Армения) выпустил карту MIR Travel для удобных платежей и переводов между Россией и АрмениейКэшбэк до 2%, бесплатная карта Mastercard и бесплатная карта ArCa при присоединении к IDSalaryОни «анализируют» речь других, оставляя в стороне собственные дела: «Паст»Что еще «откроют» перед выборами? «Паст»Недействительные говорят о «недействительности»: «Паст»Стартует конкурс образовательной программы «Армянские Виртуозы» фонда «Музыка во имя будущего»Ожидается рост цен на земли: «Паст» Забронируйте участие в конференции FINTECH360 до 31 марта и получите скидку 15% Власти Армении сознательно обирают народ: ежедневно из карманов населения выкачивается более 500 миллионов драмов BVLGARI на LVMH Watch Week 2026: «Искусство золота» в римском стиле и швейцарской точностиПашинян обвинил оппозицию в разрушении железной дороги, отвечая на вопрос о поездах в АзербайджанБезопасность и суверенитет: вызовы Армении на Южном Кавказе «Интер» поздравил Генриха Мхитаряна с днем рожденияКонстантин Орбелян номинирован на премию Cultural Icon AwardВ Европе опасаются, что в Давосе Трамп объявит о новой альтернативе ООНТрамп включил армяно-азербайджанский процесс в список своих достижений за 365 дней у властиВ Германии сошел с рельсов поезд метроВ Армении 27 января объявлен днем памяти погибших при защите ОтечестваГлавный дипломат ЕС прокомментировала угрозы Трампа захватить ГренландиюКто возглавит опытную партию, и каковы его амбиции? «Паст»В Братиславе сформирован международный фронт защиты Армянской Апостольской Церкви: «Паст»