ԱՄՆ-ում հրաձգության հետևանքով առնվազն 6 մարդ է տուժել, այդ թվում՝ երեխաներ
МЕЖДУНАРОДНОЕԱՄՆ Չիկագո քաղաքում հրաձգության հետևանքով առնվազն 6 մարդ է տուժել, այդ թվում՝ երեխաներ, հաղորդում է Fox News-ը՝ օրինապահ մարմիններին հղումով:
Հրաձգությունը տեղի է ունեցել տեղի ժամանակով 18:25-ին ընտանեկան հավաքույթի ժամանակ: Անհայտ անձը կրակ է բացել Chevrolet Equinox մակնիշի մեքենայից, ապա նույն մեքենայով փախուստի դիմել:
Տուժածների թվում 8-ամյա տղա և 10-ամյա աղջիկ կան: Երեխաները տեղափոխվել են հիվանդանոց, որտեղ բժիշկներին հաջողվել է կայունացնել նրանց վիճակը:
Մյուս տուժածները մեծահասակներ են՝ 23-42 տարեկան: Նրանցից մեկի վիճակը գնահատվում է ծայրահեղ ծանր:
Ներկա պահին կասկածյալ անձի և նրա գտնվելու վայրի մասին տեղեկություններ չկան:
1
Почему Армения не обратилась в ОДКБ во время войны
2
«Удар по Церкви — удар по армянской идентичности»: эксперты обсудили угрозы национальному наследию
3
Поздравление лидера движения «Всеармянский фронт» с Днем Независимости Армении
4
ARMAT FIGHT SHOW (AFS) × ORION FIGHT CLUB (OFC)․ Армения против всего мира
5
Ucom и FAST объединяют искусственный интеллект и зелёные инновации



