Կիեւում հարգանքի տուրք են մատուցել 2016 թվականի ապրիլյան պատերազմի զոհերին
ОБЩЕСТВОՀիշատակման աղոթք, ծաղկեպսակներ եւ մոմավառություն. Կիեւում հարգանքի տուրք են մատուցել ապրիլյան պատերազմի զոհերի հիշատակին, հաղորդում է AnalitikaUA.net-ը:
Կիեւի կենտրոնում տեղադրված խաչքարի մոտ կայացել են 2016 թվականի ապրիլյան պատերազմի զոհերի հիշատակին նվիրված միջոցառումները:
Զոհերի հիշատակին հարգանքի տուրք մատուցելու էին եկել Ուկրաինայում Հայաստանի նորանշանակ դեսպան Տիգրան Սեյրանյանը, Ուկրաինայի Հայերի միության ղեկավարի տեղակալներ Դավիթ Մկրտչյանը եւ Արմեն Վարդանյանը, Կիեւի հայ համայնքի ղեկավար Նորիկ Գեւորգյանը, հայկական եկեղեցու ներկայացուցիչները, հայտնի հասարակական գործիչները եւ «Ուկրաինայի հայերը» քաղաքացիական հարթակի ներկայացուցիչները:
Եղեկեցական արարողության ավարտից հետո նորանշանակ դեսպան Տիգրան Սեյրանյանը դիմել է ԶԼՄ-ների եւ հայ համայնքի ներկայացուցիչներին:
Պարբերականը նշում է, որ միջոցառումը տեղի էր ունեցել Ուկաինայի հայ երիտասարդների միության նախաձեռնությամբ:
Ինչպես հայտնի է, Ուկրաինայի հայերի միությունը՝ Վիլեն Շատվորյանի գլխավորությամբ, դարձել է միակ համաուկրաինական կազմակերպությունը, որը միավորում է երկրում գործող բոլոր հայկական կազմակերպությունները:
1
Потеря памяти или преднамеренность? «Паст»
2
«Лакмусовая бумажка» для оппозиционного поля и избирателей: «Паст»
3
Только стыд и позор из-за властей: «Паст»
4
Какие «инструменты» используют власти? «Паст»
5
«Проблема не только в том, чтобы сменить Никола, проблема в том, чтобы после этого у нас была четкая...



