Ереван, 15.Май.2026,
00
:
00
ВАЖНО


Իրականում առաջին շուրջերկրյա ճանապարհորդությունը Մագելանը չի իրականացրել

ՀԱՆՐԱՀԱՅՏ ՄՈԼՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Մենք գիտենք, որ...

Առաջին շուրջերկրյա ճանապարհորդությունն իրականացրել է Ֆեռնան Մագելանը:

Իրականում այդպես չէ:

Մագելանն իր շուրջերկրյա ճանապարհորդությունն այդպես էլ չավարտեց: 1521 թվականին նա սպանվեց Ֆիլիպիններում: Առաջին շուրջերկրյա ճանապարհորդություն կատարած անձը Մագելանի ստրուկ և թարգմանիչ Էնրիկե դե Մալական էր, կամ, ինչպես նավաստիներն էին կոչում նրան, սև Հենրին: Ֆեռնան Մագելանը ծնունդով պորտուգալացի է։ Տիրապետելով նավաստու ու ծովագնացի աշխատանքին՝ նա սկսում է ուսումնասիրել նաև քարտեզագրություն։ Արդյունքում գալիս է այն եզրահանգման, որ դեպի Համեմունքների կղզիներ (Արևել յան Ասիա, Մալազիա) շուրջաֆրիկյան ճանապարհորդությունը չափազանց երկար է, և այն զգալիորեն կկարճանա, եթե նավարկեն դեպի արևմուտք՝ շրջանցելով Ամերիկան։ 1511 թվականին նա արդեն եղել էր Մալազիայում, որտեղ հասել էր Պորտուգալիայից՝ շրջանցելով Աֆրիկան և կտրելով Հնդկական օվկիանոսը: Այստեղ էլ, ի դեպ, Մագելանը ստրուկների շուկայում գնել էր սև Հենրիին և վերադարձել էր Լիսաբոն նրա հետ: Իր հետագա բոլոր արշավանքներում Հենրին նրա հետ է եղել:

Եվ ահա, Մագելանը փորձում է կազմակերպել շուրջերկրյա ճանապարհորդություն: Պորտուգալիայի թագավորը կտրուկ հրաժարվում է ֆինանսավորել այն: Ծովագնացը մեկնում է Իսպանիա ու հաստատվում Սևիլիա քաղաքում։ Այստեղ նրան հաջողվում է կազմակերպել արշավախումբ՝ շնորհիվ նոր ուղու առավելություններից օգտվել ցանկացող վաճառականների: Մագելանին տրամադրվում է տարբեր տարողունակությամբ հինգ նավ, իսկ արշավախմբի մասնակիցների ընդհանուր թիվը տատանվում էր 265-280 մարդու սահմաններում։ 1519 թվականի սեպտեմբերի 20-ին իսպանական նավատորմը Ֆեռնան Մագելանի գլխավորությամբ դուրս է գալիս Սանլուկար դե Բառամեդա նավահանգստից: 1521 թվականի մարտի 6-ին արշավախումբը, կտրելով Ատլանտյան օվկիանոսը, շրջանցելով Ամերիկա մայրցամաքը, անցնելով Խաղաղ օվկիանոսը, հասնում է Ֆիլիպինյան կղզիներին: Այստեղ էլ հենց սև Հենրին զարմանքով պարզում է, որ հասկանում է տեղացիների լեզուն, այսինքն՝ ինքն այդտեղից է տեղափոխվել Պորտուգալիա, ապա նավարկելով՝ շրջանցել աշխարհը և վերադարձել իր հայրենիք: Ստացվեց, որ նա առաջին մարդն էր, որ շուրջերկրյա ճանապարհորդություն էր կատարել:

Մագելանի հնգանդամ նավատորմից միայն «Վիկտորիան» է (որը ղեկավարում է Խուան Սեբաստիան Էլկանոն) շարունակում շուրջերկրյա ճանապարհորդությունը։ Մագելանը արդեն մահացել էր: Նավի մեջ չէր նաև սև Հենրին: Էլկանոն չի կատարում Մագելանին տված խոստումը՝ ստրկությունից ազատել Հենրիին, և վերջինիս այլ բան չէր մնում, քան փախչել: Նրա մասին հետագա տեղեկություններ չկան:

1522 թվականի հուլիսի 9-ին «Վիկտորիան» հասնում է Պորտուգալիային պատկանող Կանաչ Հրվանդանի կղզիներին։ Նավապետին արագընթաց մակույկով տեղափոխում են Իսպանիա: Այսպիսով, ծագումով բասկ Խուան Սեբաստիան Էլկանոն դառնում է առաջին եվրոպացին, որը մեկ նավարկությամբ առաջին անգամ իրականացրել է շուրջերկրյա ճանապարհորդություն: Մագելանի շուրջերկրյա ճանապարհորդության արդյունքները. հինգ նավերից միայն մեկը տեղ հասավ, ճիշտ է՝ այն բեռնված էր համեմունքներով, իսկ անձնակազմի 265-280 անդամներից կենդանի տեղ էր հասել միայն 18-ը: Իսպանիայի թագավորը Էլկանոյին գերբ նվիրեց, որը երկրագնդի տեսքով էր և որի վրա գրված էր. «Դու առաջինը լողացիր իմ շուրջը»:

Մեր ժամանակներում հարավ-արևմտյան որոշ ժողովուրդների մոտ սև Հենրին համարվում է ազգային հերոս: Իհարկե, պետք է ընդունենք, որ այն ժամանակ նա ազգային հերոս չի եղել, իսկ կոչումը ստացել է հիմա՝ հետմահու: Բայց զգացվում է, որ նա պրպտուն է եղել, և դժվար է ասել, թե ովքեր են նրա շաավիղները, գուցե և՝ շատ հայտնի մարդիկ:

Նյութը հրապարակման պատրաստեց Past.am-ը

«Армения — музей под открытым небом» — СМИРоссийский фигурист Петр Гуменник будет стажироваться у Рафаэля Арутюняна в СШАПроведены обыски в офисе «Сильной Армении» в ВанадзореАрагчи назвал противоречивые сообщения из США главной проблемой на переговорахВ Армении официально запущена монетизация YouTubeПоследний доклад ПАСЕ по Армении — это не просто клочок бумаги: это глубокое разочарование — АмстердамАрмения и Иран обсудили работы по модернизации КПП «Мегри»Сын Мадуро рассказал, что его отец сидит в общей камере на 18 человекIDBank — партнер мероприятия в рамках кампании Wizz Air «Let’s Get Lost»Важен не процесс, а результат: бывший министр обороны о саммите в Ереване: «Паст»Чтобы ни одна стена не осталась без фотографии Никола Пашиняна: «Паст»Юнибанк более чем 2 000 добросовестным бизнес-заемщикам предоставил кешбэк Властям содержание не нужно: «Паст»Армения перед выбором: суверенитет или геополитический разворот В офисах партии «Сильная Армения» прошли обыски: есть задержанныеВаге Овеян разгромил соперника и стал чемпионом Европы по греко-римской борьбе«Не можем доставить посылку»: IDBank предупреждает о поддельных сообщениях «от HayPost»NYT: Иран восстановил доступ почти ко всем ракетным базам вдоль Ормузского пролива после ударов СШАBloomberg: Saudi Aramco планирует привлечь $10 млрд за счет продажи части активовBBC: Звучит как угроза: Путин за месяц до выборов напомнил Армении об УкраинеПесков: приглашение Путина Трампу посетить Москву всё еще в силеСамое скандальное Евровидение десятилетия: музыка больше не вне политикиСербия впервые провела военные учения с НАТОБорьба против Армянской Апостольской Церкви уничтожает легитимность любой власти․ Арман ВарданянUcom и SunChild продолжают реализацию совместных проектов ради зелёного будущегоТень над Ереваном: Почему Баку уже празднует победу․ Сурен Суренянц Здание семинарии было возвращено армянской епархии при поддержке Самвела Карапетяна: «Паст»«Борьба против Армянской Апостольской Церкви уничтожит легитимность любой власти»: «Паст»Чья кандидатура будет выдвинута на пост президента Союза армян России? «Паст» Разница — как между небом и землёй: «Паст»Армении придётся сделать выбор между ЕС и ЕАЭС: Андрей КлимовЧто такое хантавирус и как он распространяется?Армения создаст дипломатические офисыБудущее армянских продуктов в Евросоюзе зависит от бюджета ЕАЭС? Российские СМИ назвали главный минус от мягкого развода с АрмениейВеликая Победа и великий подвиг армянского народа. Арман Варданян Путин пообещал премьеру Словакии удовлетворить энергетические потребности страныАйк Гаспарян стал двукратным чемпионом по шахбоксу в ТурцииАрмения глазами издания Boston HeraldВ аэропорту Денвера пассажирский самолёт сбил пешеходаКопыркин о коридоре на юге Армении с участием США: Требует анализа и отношение иранской стороныПарад Победы на Красной площади завершился: Путин выступал более 8,5 минутМы обязаны продолжать добиваться защиты прав лишенных родины армян Арцаха: Католикос всех армянПоздравительное послание лидера движения «Всеармянский фронт» по случаю Праздника Победы и МираВ Гюмри появилась Аллея памяти Юнибанк выступил партнером международного форума “Yerevan Dialogue 2026” Актриса Джульетта Степанян удостоена премии «Белый слон» Группа ЕИБ и Америабанк расширяют поддержку армянского бизнеса посредством гарантии, обеспеченной ЕССила одного драма для фонда «Ваге Меликсетян»На Евразийском экономическом форуме в Астане ожидается рекордное число участников