Ես ինքս եմ լուծում իմ խնդիրները. Արմեն Աշոտյան
ОБЩЕСТВОՀՀ կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանն անձնական խնդիրներ չունի բուհերում: Այս մասին նախարարը հայտարարեց Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանում ընթացող ռեկտորի ընտրությունների ժամանակ: «Ես ինքս եմ լուծում իմ խնդիրները: Պոլիտեխնիկի համար իմ սիրտը միշտ ցավել է այս տարիների ընթացքում: Միշտ՝ անկախ նրանից՝ եղոլ է խնդիր, թե չի եղել»,- «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ նշեց Արմեն Աշոտյանը:
Նրա խոսքով՝ ինքը չէր ցանկանա, որ խորհրդի անդամների երեխաների կամ թոռների հետ վարվեն այնպես, ինչպես վերջին ամիսների ընթացքում վարվել են խորհրդի անդամ ուսանողների հետ: «Այսօր մենք չենք կատարում ընտրություն՝ մեկին բարձրացնելով, մյուսին' վարկաբեկելով: Նախարարությունը գործել և գործում է իրեն վերապահված հնարավորությունների սահմանում»,- նշեց նախարարը՝ կոչ անելով քվեարկել խղճի մտոք:
Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանում շարունակվում են ռեկտորի ընտրությունները: Հունիսի 20-ին անցկացվում է բուհի հոգաբարձուների խորհրդի նիստը:



