Այս մասին երեկ իր խոսքում ասել է եզդիական համայնքի հոգևոր առաջնորդ Բրո Հասանյան՝ պատմելով նաև, թե ինչպես է զոհվել Քյարամ Սլոյանը:
«Թող ոչ ոք չմտածի, թե մենք հետ ենք նահանջում։ Մենք հաղթել ենք և ունենք հաղթանակած բանակ։ Այս պատերազմում թուրքական շակալներին հաղթեցին մեր 20 տարեկան տղաները։ Մինչև մեր հասնելը նրանք արդեն կոտորել էին նրանց։ Այնպես էին կոտորել, որ թողել էին իրենց դիակները։


Սպայի դիակը թողել էին պատերազմի դաշտում, փախել էին։ Մենք էլ ենք սպա կորցրել։ Եզդի Քյարամ Սլոյանն իր հրամանատարի համար է զոհվել։ Հրամանատարը վիրավորվել է, Քյարամն անմիջապես հետ է դարձել, գրկել, և այդ ժամանակ թուրքը նրա ծոծրակից բռնել է։ Մենք այս ազգն ենք, այս ժողովուրդն ենք, մենք այսպես ենք դաստիարակված, և մենք նոր չենք պատերազմում թուրքի դեմ»։





