Պոլիկլինիկայի բժիշկը դրեց հետևյալ դիագնոզը՝ վերտիգո, հավասարակշռության հետ խնդիր: Սակայն իրականում տղամարդու մոտ միկրոինսուլտ էր եղել: Սա նախազգուշացնող նշան է, քանի որ ամեն չորրորդ միկրոինսուլտը 72 ժամվա ընթացքում հանգեցնում է զանգվածային ինսուլտի: Հաջորդ օրը առավոտյան տղամարդն ընկավ լոգասենյակում՝ մեջքից ներքև նա ամբողջովին պարալիզացված էր:
Մոտեցող ինսուլտի նշաններն են.
- տեսողության ժամանակավոր կորուստը,
- ուժեղ գլխապտույտը,
- գլխացավերը:
Սրանք շատ լավ տեսանելի նշաններ են, բայց կան նաև այլ, քիչ նկատելի նշաններ:
Ռիսկային գործոններն են.
- ծխելը,
- բարձր արյան ճնշումը,
- ավելորդ քաշը:
Այս ռիսկային խմբերում գտնվող մարդիկ հատկապես պետք է բժիշկի այցելեն անգամ ամենաչնչին կասկածի դեպքում:
Մոտեցող ինսուլտի մեկ այլ կարևոր նշան է խոսքի անհասկանալի լինելը: Հանկարծ մարդը սկսում է խոսել անհասկաալի ձևով: Սա պետք չէ վերագրել սթրեսին կամ հոգնածությանը, սա հստակ նշան է:
Այցելեք բժիշկի ամենաչնչին կասկածի դեպքում, չէ որ կյանքն ամենաթանկ բանն է:
Առողջ եղեք: