Ժամանակակից հասարակությունը տառապում է մեջքի ցավից; Նստակյաց կյանքը, ծանր ֆիզիկական ծանրաբեռնվածությունները, այս ամենը բացասական ազդեցություն են գործում ողնաշարի վրա: Այս միջոցները կօգնեն ազատվել մեջքի ցավից:
Կոմպրեսներ
Սրբիչը թրջել տաք ջրի մեջ և դնել մեջքին, վրան դնել պոլիէթիլեն և ծածկել մեկ այլ սրբիչով: Գործողությունը կրկնել 30 րոպե:
Բրդյա գոտի
Ցանկալի է լինի ոչխարի բրդից: Բուժական էֆեկտը բարձրացնելու համար գոտու մեջ կարելի է աղ ավելացնել, դրա համար մի բուռ աղը լուծել տաք ջրի մեջ, գոտին ընկղմել այդ ջրի մեջ և թողնել այդ ջրում 1,5 ժամ:
Ձգումներ
Կատարել ձգումներ, ծնկները ձգել դեպի կուրծքը, և հակառակ ուղղությամբ: Կրկնել շաբաթը 3 անգամ:
Ֆիզիկական վարժություններ
Պետք է կատարել ֆիզիկական վարժություններ, ոչ ծանր, որոնք կօգնեն մարզել մկանները:
Ճիշտ քուն
Պետք է քնել ճիշտ դիրքում, որպեսզի առավոտյան մեջքի ցավերը տհաճ զգացողություն չառաջացնեն: Վատ դիրք է համարվում փորի վրա քնելը, այդ դիրքում քնելով դուք հանգստանում եք, իսկ ողնաշարը՝ ոչ, և առավոտյան ողնաշարը ձեզ «շնորհակալություն» է հայտնում: