Չինաստանը մեծ դեր է խաղում համաշխարհային ապրանքաշրջանառության մեջ, այս երկիրը վաճառում է և գնում է միլիարդավոր ապրանքներ, առաջարկում է միլիոնավոր ծառայություններ: Մեր վաճառասրահներում կարելի է հանդիպել չինական ծագման բազմաթիվ ապրանքների, որոնք աչքի չեն ընկնում որակով: Բիզնեսը մնում է բիզնես, ցանկանում են, որքան հնարավոր է շատ շահույթ ստանալ և ինչը կարող է ավելի մեծ շահույթ ապահովել, եթե ոչ էժան գնով ձեռք բերված և թանկ գնով վաճառվող ապրանքը: Այնուամենայնիվ, հասարակությունը պետք է տեղյակ լինի, որ չինական ծագում ունեցող որոշ մթերքներ չափազանց վտանգավոր են: Ստորև ներկայացվում է այդ մթերքների ցանկը:
Սխտոր
Չինական սխտորը հագեցած է պեստիցիդներով ծանր մետաղներով և առողջության համար վտանգավոր նյութերով: Այն մշակում են նաև քլորով, գեղեցիկ տեսք հաղորդելու համար:
Սև պղպեղ
Չինական ծագման սև պղպեղն իրենից ներկայացնում է ներկված օսլա և կավիճ և պարունակում է որոշ հավելումներ:
Պեկինյան կաղամբ
Ոչ բարեխիղճ ֆերմերները կաղամբը մշակում են ֆորմալդեհիդով, որպեսզի տեղափոխման ժամանակ մթերքը չկորցնի իր տեսքը: Այդպիսի մթերքի օգտագործումը կարող է լուրջ խնդիրներ առաջացնել առողջության հետ:
Կանաչ ոլոռ
Չինակած ծագման կանաչ ոլոռը արհեստական ծագում ունի, այն պատրաստում են սոյայից, կանաչ ներկանյութից և մետաբիսուլֆատ նատրիումից, որը շատ վնասակար կոնսերվանտ է, որը հանգեցնում է քաղցկեղի առաջացմանը:
Բրինձ
Չինական ծագման բրինձը կազմված է կարտոֆիլի օսլայից և պլաստիկից: Այդպիսի բրինձ օգտագործելը նույնն է ինչ ցելոֆան ուտելը: