«Ասում են, որ պապաներն աղջիկների հետ են կապված լինում, բայց ես տղայիս հետ եմ ավելի կապված»․ Մուրադ Նադիրյանը` կնոջ և երեխաների հետ հարաբերությունների ու աշխատանքի մասին
ЛАЙФTert.am Life-ը գրում է.
Մուրադ Նադիրյանն այս ընթացքում նկարահանվում է հեռուստատեսային երկու նախագծում, համատեղում է թատերական ներկայացումներում խաղալն ու փորձում է այնպես անել, որ հագեցած գրաֆիկը չազդի ընտանիքին հատկացվող ժամանակի վրա։
Tert.am Life-ի հետ զրույցում դերասանը խոսել է սերիալն իբրև բիզնես դիտարկելու, կնոջ հետ նույն վայրում աշխատելու և երեխաների հետ հարաբերությունների մասին։
Սերիալի մասին` որպես բիզնես
Մուրադի խոսքով` իր համար հարազատ Տիկնիկային թատրոնը, որտեղ աշխատում է արդեն 18 տարի, բոլորովին այլ հարթության վրա է․ «Ինձ համար առաջնայինը թատրոնն է՝ պետք է այնտեղ հասցնեմ լինել, հետո անցնեմ մյուս գործերին։ Միայն թատրոնի աշխատավարձով ընտանիք պահել կամ ուղղակի գոյատևել հնարավոր չէ, դրա համար նկարահանվում եմ հեռուստասերիալներում, որոնք ինձ համար փող աշխատելու միջոց են։ Պետք է խանութ վերցնեմ աշխատեցնեմ, առևտուր անեմ կամ մեկ այլ բիզնեսով զվաղվեմ, որ կարողանամ ընտանիք պահել, փոխարենն իմ մասնագիտությամբ եմ կարողանում վաստակել՝ նկարահանվելով սերիալում։ Սերիալը բիզնես է, այնտեղ արվեստի մասին խոսք գնալ չի կարող։ Ամեն ինչ արվում է արագ, աշխատելու ժամանակն էլ խիստ սահմանափակ է»,- ասաց դերասանն ու հավելեց, որ այդ գործում հաջողակ լինելու համար պետք չէ նկարահանման ամեն առաջարկ ընդունել։
Շարունակությունը՝ այստեղ:




















































