Ի՞նչ է հայտարարագրել վարչապետ Նիկոլ Փաշինյանը
ОБЩЕСТВОՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը 2019թ. մարտի 28-ին Բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողովին է ներկայացրել 2018թ. տարեկան հայտարարագիրը:
Բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողովի պաշտոնական կայքում հրապարակված տվյալների համաձայն՝ Նիկոլ Փաշինյանը անշարժ և շարժական գույք չի հայտարարագրել:
Ինչ վերաբերում է դրամական միջոցներին, ապա, ըստ հայտարարագրի, 2018թ. հարկային տարվա սկզբում առկա է եղել 1800 ԱՄՆ դոլար և 790 000 ՀՀ դրամ: 2018թ. հարկային տարվա վերջում նշված դրամական միջոցները ո՛չ ավելացել են, ո՛չ պակասել:
Ն. Փաշինյանի եկամուտների հանրագումարը 2018թ. հարկային տարում կազմել է 13 963 230 ՀՀ դրամ: Նշված եկամտից 3 426 615 ՀՀ դրամը և 6 617 520 ՀՀ դրամը գոյացել են երկու աշխատավարձերից:
Վերոնշյալ հանրագումարի մեջ է նաև 3 919 095 ՀՀ դրամը: Այս եկամուտը հեղինակային վարձատրությանը վերաբերող ենթաբաժնում է: Այն, ըստ էության, գոյացել է Նիկոլ Փաշինյանի «Երկրի հակառակ կողմը» գրքի վաճառքից: Նշենք, մինչ օրս գիրքը գլխավորում է ամենաշատ վաճառված գրքերի ցանկը:
ԱՆՆԱ ԲԱԴԱԼՅԱՆ



